Ճամբարային երկրորդ շաբաթ
Այսօր մեկնարկեց ճամբարային երկրորդ շաբաթվա առաջին օրը: Օրը սկսեցինք առավոտյան ընդհանուր պարապմունքով, որից հետո մեր ջոկատով շարժվեցինք Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոց՝ սահելու:
Հասանք մարզադպրոց, հագանք մեր չմուշկները և գնացինք սահելու: Ճիշտ է, ոչ բոլորս էինք կարողանում սահել, բայց միմյանց օգնելով, ընկնելով, սովորեցինք որոշ չափով սահել: Ժամանակը շատ արագ և ուրախ անցավ: Ճիշտ է, առաջի անգամ չէի սահադաշտում, բայց միևնույն է, որոշ չափով վախենում էի, որ կընկնենք, մանավանդ այն ժամանակ, երբ ընկերներիս հետ՝ ձեռք-ձեռք բռնած սահում էինք: Ի դեպ ասեմ, որ մեզնից մի քանիսը, շատ լավ սահում էին:
Սահադաշտից հետո եկանք դպրոց, ընդմիջեցինք: Ընդմիջումից հետո Ֆրանսերենի ուսուցչուհի՝ ընկեր Կարինեի հետ անցկացրեցինք դաս, որտեղ խոսեցինք ֆրանսիական նորաձևության մասին: Նրա պատմության, զարգացման և ֆրանսիական բրենդների մասին: Հետո նոր և հետաքրքիր տեղեկություններով ավարտեցինք այս դասը:
Այսքանով մեր օրը չէր վերջանում, և ամենավերջում մեր ջոկատավար՝ ընկեր Արևի և մյուս ջոկատավար ընկեր Անուշի ջոկատի հետ միասին մասնակցեցինք իրենց կազմած խաղին: Խաղի ընթացքում բաժանվեցինք թիմերի։ Յուրաքանչյուր թիմի տվեցին գրիչ և թուղթ, որի վրա պետք է գրեինք ընկեր Անուշի ընթերցած հարցերի պատասխանները և վերջում տայինք ընկեր Արևին, որպեսզի նրանք ստուգեն: Հարցերը ավելի շատ տրամաբանական և հանելուկային էին: Ընհանուր խաղը բոլորիս շատ դուր եկավ և հաճույքով էլ մասնակցեցինք խաղին:
Սվետլանա Համբարձումյան
․․․Արկածներով լի սահքից հետո վերադարձանք դպրոց: Ֆրանսերենի դասավանդող ընկեր Կարինեի հետ շատ հետաքրքիր զրույց ունեցանք նորաձևության երկիր Ֆրանսիայի մասին: Խոսեցինք Կոկո Շանելի, Մարի Անտունետի, Լյուդովիկոս XIV-ի և շատ ֆրանսիական հագուստի բրենդների մասին: Ես շատ տպավորված եմ այս հանդիպումից, քանի որ ինձ իրոք հետաքրքիր էր լսել նորաձևության հետ կապված ամեն բան, օրինակ՝ ումի՞ց է առաջացել մորթի կրելը, ի՞նչ հետևանքների է բերել կորսեթ կրելը, ո՞վ է առաջին անգամ լողազգեստով ծովում լողացել և այլն: Դասամիջոցից հետո միացանք ընկեր Անուշի ջոկատին, բաժանվեցինք թիմերի և ինտելեկտուալ խաղ խաղացինք: Խաղն ավելի շատ տրամաբանական էր, քանի որ հարցերը ստիպում էին անընդհատ մտածել ու մեկ հարցի շուրջ շատ տարբեր, յուրահատուկ մոտեցումով պատասխաններ էին հնչում: Շա՜տ հավես օր ունեցանք այսօր:
Միլենա Պողոսյան
Օրվա պատումները ՝
Ամբողջական նյութը ՝ բլոգում