Այցելություն «Թղթե ականներ» պաստառների ցուցադրությանը

Փետրվարի 24-ին, Համակարգչային գրաֆիկայի խմբով այցելեցինք Ազգային պատկերասրահ՝ «Թղթե ականներ» պաստառների ցուցադրությանը մասնակցելու։ Ցուցադրությանը ցուցադրված էին նկարիչ Կամո Նիգարյանի պաստառները։ Դրանց փոքր մասը նկարված էր ավելի ռեալիստիկ ոճով, իսկ մեծ մասը ավանգարդ ոճով։ Ինձ ավելի շատ դուր եկան ավանգարդ ոճով նկարված պաստառները։ Իմ սիրած գործն է Ակիրա Կուրոսավայի ֆիմի գովազդային պաստառը։

Սկզբում մեզ պատմեցին, թե՞ ինչ և ինչպիսի՞ն պետք է լինի պաստառը և ցուցադրեցին հայտնի պաստառների օրինակներ։ Հետո պատմեցին Կամո Նիգարյանի և նրա գործերի մասին։ Վերջում մեզ առաջադրանք տվեցին 15 րոպեի ընթացքում նկարել սոցիալական պաստառ։ Մեր պաստառի գաղափարն այն էր, որ մարդը հաճախ կենտրոնանում է վատի վրա, սակայն կան նաև լավ բաներ, որոնք չի նկատում․․․

Պատմում է Զոյա Զոլյանը

 

Տեսանյութը և նկարաշարը՝ բլոգում

Author: 9thgrade

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։