«Թղթե ականներ» ցուցադրություն․Լուսաբանում է նանե Ժամհարյանը

Համակարգչային գրաֆիկա ընտրության խմբով այցելեցինք Կամո Նիգարյանի ցուցահանդեսը, որը անցկացվում էր Երևանի կենտրոնական պատկերասրահում։ Նիգարյանը հայ ժամանակակից ամենաարտասովոր արվեստագետներից էր։ Ցուցահանդեսը կոչվում էր «Թղթե ականներ».

Անդրադառնալով քաղաքական, թատերական, ցուցահանդեսային և կինեմատոգրաֆիկ թեմաներին՝ Նիգարյանը դուրս էր գալիս ԽՍՀՄ-ի և Հայաստանի սահմաններից։ 1960-ականների լեհական, կուբայական և արևելյան գերմանական գրաֆիկայի ազդեցությամբ նկարիչը միավորեց էքսպրեսիոնիստական, սյուրռեալիստական ​​և մինիմալիստական ​​ոճերը տպագրության կոնցեպտուալ օգտագործման հետ՝ ստեղծելով «քննադատական» պաստառային արվեստի ոճական հստակ տեսլական: Սակայն Նիգարյանի սյուրռեալիստական ​​պաստառի էսթետիկորեն անհանգստացնող և ինտելեկտուալ սադրիչ տոնը մերժվեց նրա ժամանակակիցների կողմից, և արդյունքում տպագրվեցին նկարչի միայն մի քանի պաստառային նախագծեր։

Ցուցահանդեսին մենք տեսանք բազմաթիվ աշխատանքներ տարբեր թեմաներով` քաղաքականությունից մինչև պոեզիա: Ինձ ամենաշատը դուր եկան Շեքսպիրի ստեղծագործությունների հիման վրա ստեղծված աշխատանքները և նրա ստեղծած ֆիլմերի կազմերը։

Ցուցահանդեսի ավարտին մեզ հնարավորություն տրվեց ստեղծելու մեր սեփական նիգարիական ոճի պաստառը։

Նյութը՝ Նանե Ժամհարյանի բլոգից

Author: 9thgrade

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։