Սերգեյ Փարաջանովը փառահեղ արվեստագետ է ոչ միայն 20-րդ դարի, այլ նաև մեր օրերի համար: Նրա ստեղծագործությունները հարուստ են սիմվոլիզմով և անհավանական էնտուզիազմով: Նրա ֆիլմերը ոչ միայն փոխանցում են բուն թեմայի յուր սիմվոլիզմը, այլ նաև մթնոլորտը, մշակույթը…
Նա աշխարհը տեսնում էր բոլորովին ուրիշ աչքերով, որը սովորական մարդիկ կյանքում չէին կարող տեսնել, նա չէր սիրում լինել ”շրջանակ”-ների մեջ, նա ստեղծագործում էր օգտագործելով ամեն ամեն ինչ, նա սիմվոլիզմ էր գտնում նույնիստ կոտրված լիմոնադե շշի մեջ, հին քորոցների, տոնածառի կոտրված բեկորների: Այս ամենն իր ստեղծագործությունների հիմքերն են, և մենք կարող ենք առաջին իսկ վայրկյանից հանճարեղության աստիճանը նկատել: Ինձ թվում է, նա խենթության աստիճանի հանճարեղ և տաղանդաշատ մարդ է եղել։ Ես ինքս էլ դժվարությամբ եմ ընկալում նրա արվեստը և ամեն անգամ նոր երանգներ եմ բացահայտում ինձ համար: Ինչն ինձ ուղղակի ապշեցրեց, դա այն էր, որ, լինելով բանտում, նա պատրաստել էր մետաղադրամներ կաթի շշի փայլաթիթեղներից, ինչը ապագայում դարձավ ”Ոսկե Ծիրան” մրցանակաբաշխության մրցանակը և ինչու ոչ խորհրդանիշը:
Այժմ կարող եք դիտել իմ պատրաստած ֆիլմը Փարաջանովի մասին ռուսերենով։ Ինչքան էլ ցանկանամ, չեմ կարող նրա ամբողջ հանճարեղությունն ընդգրկել մի ֆիլմում, չեմ կարողանա…
Սեդա Մարգարյան
Լուսաբանումները բլոգներում՝
Նկարաշարը՝ բլոգում