Այցելություն Սերգեյ Փարաջանովի թանգարան

Պատմում է 9-րդ դասարանի սովորող Նանե Ասատրյանը

Այսօր՝ առավոտյան ժամը 10:00-ին, դուրս եկանք դպրոցից և ուղևորվեցինք դեպի մոտակա կանգառը: Այսօրվա մեր պլաններում էր այցելություն Սերգեյ Փարաջանովի թանգարան և Կապույտ մզկիթ: Ճանապարհը գնացինք Երևանի նոր երթուղային տրանսպորտով: Մեր կանգառից մի փոքր հեռու իջանք և քայլեցինք մինչև թանգարան: Այնտեղ օգտվեցինք գիդի ծառայությունից: Նա սկզբում ասեց, որ չի կարող բոլոր նմուշների մասին առանձին խոսել, քանի որ մեկ հանդիպումը չի բավարարի յուրաքանչյուրին հերթով անդրադառնալու համար: Առաջին հարկում ցուցադրված էին նրա նկարները, ընտանիքի անդամների լուսանկարները, նաև տարբեր կոլաժներ՝ կտորից, ապակուց և այլ իրերից պատրաստված: Հետաքրքիր էր ծանոթանալ բազմատաղանդ մարդու աշխատանքներին և զննել դրանք: Փարաջանովը շատ էր սիրում ակնարկներ անել իր գործերի միջոցով: Նա անգամ համարձակվել է իր կոլաժներում օգտագործել քաղաքական գործիչների նկարներ, որի պատճառով ազատազրկվել է մոտ 5 տարով: Փարաջանովն ինքն է կարել իր հագուստները, նաև ուրիշների համար է կարել հագուստ, շապիկներ գլխարկներ և այլն: Կարելի է ասել, որ ինչին նրա ձեռքը դիպչեր կդառնար արվեստի գործ: Երկրորդ հարկում ներկայացված էր Փայլող սրահը, որը( ինչպես մեզ պատմեց գիդը ) Փարաջանովի երազանքներից էր, նա այս կառույցը տեսել էր իր կյանքի վերջին տարիներին, երբ այն քանդված էր, բայց նրա մտքին կար ունենալ ամբողջովին իր ապակյա գործերից պատրաստված սրահ, որը կփայլեր լույսից: Այսպիսով նրա ընկերներից մեկը, որին նա իր երազանքի մասին պատմել էր, իրականացրեց այն ինչ Փարաջանովն էր ուզում, և թանգարանում մի ողջ սրահ նվիրվեց ապակյա գործերին: Նա աշխատում էր թե գինու, թե լիմոնադի շշերով: Գույնզգույն պատկերներ էր ստանում հմտորեն ապակին կոտրելով և դասարվորելով փակցնում հայելու մեջ: Ինձ որպես կավագործ դուր եկան նրա կավից աշխատանքները, դրանք կոկիկ չէին, բայց հաճելի էին աչքի համար: Նաև թանգարանի մի փոքրիկ անկյուն նվիրված էր Փարաջանովի ռեժիսորական արվեստին: Դրված էին իր ֆիլմերից նմուշներ, կամ հեռուստաէկրանով ցուցադրված էին ֆիլմից հայտնի կադրեր:
Թանգարանից շատ տպվարվորված եմ դուրս եկել և կարծում եմ էլի կայցելեմ, քանի որ այսքանը միանգամից չես կարող տեղավորել գլխումդ: Չնայած, որ նա ապրել է ընդամենը 66 տարի, նա կարողացել է ստեղծել արվեստի այնքան մեծ բազա, որ մի կյանքը չի հերիքի ամեն մեկը հատ առ հատ ուսումնասիրելու համար:

Author: 9thgrade

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։