Սոցիալ ադապտացիայի 4 էտապները։ Յան Շեպանսկի

Նյութը՝ բլոգում

Լեհ սոցիոլոգ Յան Շեպանսկին դուրս է հանել սոցիալ ադապտացիայի 4 էտապ, որով անհատն անցնում է նոր միջավայրում հայտնվելիս։

Առաջին էտապ-Օտարման-մերժման-ժշխտման

Այս էտապը բնութագրվում է նրանով, որ անհատը ունակ է ընկալել նոր միջավայրի <<օրենքները>>, նորմերը, աշխարհայացքը, բայց արժեքների այս նոր միջավայրը նրան անծանոթ են, կամ իր սեփական ես-ը չի ընդունում դրանք, մերժում է։

-Ես գիտեմ, որ կան այս միջավայրը, նորմերը, բայց ես դրանք չեմ ընդունում։ Ես չեմ կարող լինել այդտեղ, այդպիսին։

Բերել օրինակներ․

Երկրորդ էտապ- Հանդուրժման էտապ

Այս էտապում և անհատը, և ընդունող միջավայրը ընկալում-ընդունում են, որ իրար հավասար են։ Այս էտապը դժվար է անվանել լրիվ ադապտացիայի էտապ, բայց դեպի ընդունող միջավայր մուտքը մասնակիորեն դրված է։

-Ես էլ, դու էլ ընդունում ենք, որ մենք գոյություն ունենք, մեր նորմերը, աշխարհայացքը հավասար են։ Մենք դա ընկալում և ընդունում ենք։

Բերել օրինակներ

Երրորդ էտապ- ակկոմոդացիա-հարմավողականության էտապ

Այս էտապը կապված է փոխզիջումների հետ․ օրինակ․ ոչ միայն անհատն է ընդունում իրեն շրջապատող նոր միջավայրի կանոննրը, նորմերը, ապրելակերպն ու աշխարհայացքը, այլև ընդունող միջավայրն է վերցնում անհատից որոշակի նորմեր և ընկալումներ։ Աս մեթոդը նաև կարելի է անվանել ֆիզիկա-քիմիկան տերմինով <<դիֆուզիա>>՝ մի կողմից մյուս կողմ անցնող տարածվող արժեքներ։

— Ես հավանում եմ քո աշխարհայացքը, ընդունում եմ ու սկսում եմ ապրել քո օրենքներով, իսկ դու վերցնում ես ինձ համար հարազատ նորմերից քեզ դուր եկածը։

բերել օրինակներ․

Չորրորդ էտապ-լրիվ <լիարժեք> ադապտացիա, ասսիմիլյացիա

Այս էտապում անհատը լրիվ հրաժարվում է հին միջավայրի ապրելակերպից, իրեն սովոր կյանքի վարման ձևից, աշխարհայացքից և ընդունում է նոր, ընդունող միջավայրի ապրելակերպը։

-Ես ապրում եմ, գործում եմ այնպես ինչպես բոլորը իմ նոր միջավայրում

բերել օրինակներ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։