Posted on by zaqaryanartyom
Դասավանդող՝ Անահիտ Ամիրխանյան
Հունվարի 19-ին ուսումնական ճամբարի շրջանակներում, ընկեր Անահիտի և այլ ժամնբարականների հետ այցելեցինք Լևոնի Քանաձավը:
Ճամփորդությունը ինձ համար շատ հետաքրքիր էր, ինձ նաև շատ հետաքրքիր էր Լևոնի Քարանձավի պատմությունը, որը կարող եք տեսնել քիչ ներքև:
Լևոնի քարանձավը
Լևոնի աստվածային գետնափոր, հայտնի է նաև որպես «Լևոնի քարանձավ», «Լևոնի աստվածային գետնափոր թանգարան» կամ «Տոսյայի փոս», հիմնադրվել է 1985 թվականին, հիմնադիրն է Լևոն Առաքելյանը։ Գետնափոր-թանգարանը գտնվում է Կոտայքի մարզի Առինջ գյուղում։ Գետնափորի խորությունը 21 մետր է, 7 սենյակներով, որոնք կապված են նեղ աստիճաններով։ Լևոնի մահից հետո թանգարանի այցելուներին դիմավորում է Լևոնի կինը` տիկին Տոսյան։
Լևոն Առաքելյանն ապրել է Կոտայքի մարզի Առինջ գյուղում։ 1985 թվականի գարնանը Լևոնի կինը՝ տիկին Տոսյան ամուսնուն խնդրել է կարտոֆիլի համար հոր փորել։ Լևոնին տեսիլք է երևացել։ Տեսիլքում մառախուղի միջից մի ձայն նրան ասել է շարունակել փորել ինչ էլ որ լինի։ Վարպետը շարունակել է աշխատել, արել բազմաթիվ փորագրություններ ճիշտ այնպես, ինչես եղել են տեսիլքներում։ Նա նաև էլեկտրալարեր է անցկացրել և լամպեր տեղադրել։ Լևոնի սկզբունքն է եղել աշխատել միայն հատիչով և մուրճով։ Չնայած հողի կոշտությանն ու աշխատանքի բարդությանը, վարպետը դեմ է եղել ցանկացած էլեկտրական գործիքի, մերժել տեխնիկա տրամադրելու առաջարկները։ Լևոնը գետնափորը փորել է շուրջ 23 տարի, աշխատել գրեթե ամեն օր առանց հանգստի:Վարպետ Լևոնը մահացել է 2009 թվականին։ Նրա մահից հետո գետնափոր-թանգարանը աշխատեցնում է տիկին Տոսյան։
Ինձ շատ դուր եկավ այնտեղ գտնվելը, քանի որ ամենինչը ուղղակի հինալի էր, ամեն մի միջանցք միացած էր մյուսին, աստիճանները շատ-շատ էին, բայց լավ բանը այն է, որ ուր էլ գնաս մեկ է չես կորչի: Մի շատ խելացի մարդ ասում է՝
-Մարդը կարող է հանգիստ մահանալ միայն այս աշխարհում իր գործը կատարելուց հետո:
Եվ Լևոնը իր գարծը կատարեց…: