Արկածային տուրիզմը՝ համագործակցություն քոլեջի հետ

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Արկածային տուրիզմը Հայաստանում նախագծի շրջանակում, քոլեջի զբոսաշրջության բաժնի ուսանողները Տիգրան Զոհրաբյանի համակարգմամբ Ավագ դպրոցի ճամբարականներին մեկ քայլով ևս մոտեցրին զբոսաշրջության ոլորտին, նրանց ներկայացնելով ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհում տարածված արկածային տուրիզմը։

Ներկայացնում են մասնակիցները՝

Ռոզա Խաչատրյան՝ քոլեջի ուսանող

Հանդիպման վերջում քննարկեցինք նաև արկածային ու էքստրեմալ տուրիզմները, սովորեցինք տարբերակել դրանք։ Նաև` դիտեցինք տեսանյութեր, ու ավելի լավ կարողացանք պատկերավոր ներկայացնել արկածային տուրիզմի տեսակները։

Թեմայի վերաբերյալ պրեզենտացիա պատրաստեց Ռոզա Խաչատրյանը

Սեդա Ստեփանյան՝

Ձմեռային ճամբարի հետաքրքիր բաղադրիչներից մեկն է համագործակցությունը կրթահամալիրի լաբորատորիաներից մեկի հետ։ Մեր ջոկատն այս տարի համագործակցում է զբոսաշրջության լաբորատորիայի հետ։ 

Մալխասյան Ալլա ՝

Մեծագույն ուշադրության արժանացան լեռնագնացությունը և ժայռամագլցումը, քանի-որ դրանք ամենատարածվածն են մեր երկրում, ինչին նպաստում է Հայաստատի լանշաֆտը, բայց բավականաչափ ուշադրություն տրվեց նաև ռաֆթինգին, կանյոնինգին, զիփ-լայնին, աութ-ռոուդ և ուրիշ տուրերին

Բադալյան Իռեն՝

Նրանց հետ ունեցել ենք երկու հետաքրքիր հանդիպում։ Առաջին հանդիպման ժամանակ փորձեցինք հասկանալ ինչ է արկածային տուրիզմը

Սոֆի Նահապետյան

Մեզ ներկայացրին Հայաստանի արկածային տուրիզմի տեսակների հետ։ Օրինակ հայաստանում տարածված է լեռնագնացությունը, զիփ-լայնը, պարանով թռիչքները, ռաֆթինգը և քարանձավային ուսումնասիրությունները:

Նարեկ Գրիգորյան ՝

Հանդիպումը շատ հետաքրքիր էր, շատերի մոտ հանդիպումից հետո ձեւավորվեցին նոր նպատակներ,երազանքներ մասնակցել, ինչ որ արկածային ճանապարհորդության: 

Էմիլ Դանիելյան ՝

Ինձ ամենաշատը հետաքրքրեց կանյոնինգը, բլոբինգը, լեռնագնացությունն և հեծանվային ճամփորդությունները։ Սպասում եմ միասնական ճամփորդությունների ընկեր Տիգրանի և իր ուսանողների հետ։

Վարազդատ Միքայելյան՝

 Ես զբաղվել եմ արկածային տուրիզմով՝ Մեքսիկայում և այլ վայրերում, և ինձ համար շատ հետաքրքիր էր։ Հուսանք մի օր իրենց հետ կզբաղվենք նմանատիպ տուրիզմով։ 

Դասավանդող՝ Աննա Խաչատրյան

Author: 9thgrade

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։