Գոհար Բարսեղյան, Ժ. Հակոբյանի ջոկատ
Երեկ մեր օրը սկսեցինք քոլեջում։ Այնտեղ մենք կավով պատրաստում էինք մագնիսներ։ Պատրաստում էինք հին ռուսական հագուստների զարթանաղշերի պես մագնսիներ։ Շատ ուրախ անցկացրեցինք ժամանկը, բայց չհասցրեցինք մենք մեր մագնիսները գուաշով ներկեինք և մեզ ասացին, որ հաջորդ դասին կկարողանանք այն շարունակել։ Դասից հետո, երբ վերադարցանք դպրոց, գնացինք դասարան և այնտեղ քննարկեցինք, թե որտեղ ենք ուզում գնալ մյուս շաբաթ և այլն։ Քննարկումից հետո մեզ մոտ ռազմամարզական դասն էր, որը 2 դասաժամ տևեց։ Այնտեղ մեր ուսուցիչը մեզ սովորեցրեց, թե ինչպես պետք է աշխատել զենքի հետ, ցույց տվեց մի քանի վարժություններ զենքի հետ։ Երկար դասամիջոցից հետո մենք մեր ջոկատով հավաքվեցինք դասարանում և ուղղակի խաղացինք մաֆիա։ Շատ հետաքրքիր և լավ անցավ այսօրվա օրը, հուսով եմ դեռ շատ կունենանք այսպիսի հետաքրքիր օրեր։