Այս տարի կրթահամալիրում Հարիսայի փառատոնին իրենց մեծ դերն ունեցան 9-րդ դասարանի սովորողները։ Խոհարարության ընտրությամբ խմբի սովորողները և այլ 9-րդ դասարանցիներ օրվա աշխատանքները սիրով ու լավ համակարգմամբ կատարեցին։ Առավոտյան ժամը 09։00-ից Ավագ դպրոցում արդեն աշխատում էին սովորոնղեր, ովքեր ըստ օրվա գրաֆիկի ունեին հստակ աշխատանքներ։
Տոնը հետաքրքիր ու թեթև անցավ, իսկ հարիսան շատ համեղ էր ու բոլորին հերիքեց։ Հուսամ, ամեն տարի տոնը կանցնի նույն թեթևությամբ։
Տեսահոլովակները՝ Վիկտոորիա Հակոբյանի և ընկերների
Նյութը՝ Լիլիթ Յախինյանի