Հրավիրում ենք սովորելու 9-րդ դասարանի մասնագիտական կողմնորոշման մեկամյա ծրագրում

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում գործող 9-րդ դասարանի մասնագիտական կողմնորոշման մեկամյա ծրագիրը 2022 -2023 ուսումնական տարում հրավիրում է սովորելու բոլոր այն ոչ սեբաստացի պատանիներին, ովքեր ուզում են 9-րդ դասարանի ավարտին հետագա ուսումը շարունակելու գիտակցված ընտրություն կատարել:

Ուսուցումը կազմակերպվում է կրթահամալիրի, ծրագրի ուսումնական օրացույցով՝ սովորողի անհատական ուսումնական պլանի հիման վրա, որը հեղինակային կրթական ծրագրի սովորողի ուսումնառության պայմանագրի հավելվածն է:

9-րդ դասարանի սովորողի անհատական ուսումնական պլանը կազմելիս՝ հաշվի է առնվում կրթության կազմակերպման՝ սովորողին հարմար ձևը։ Ըստ այդմ ընտրելով ուսումնական տվյալ շրջանին, կամ նշված ժամանակահատվածին հարմար ուսուցման կազմակերպման ձևը.

  • առկա
  • առցանց
  • հեռավար

Մասնագիտական կողմնորոշման ծրագիրը հիմնված է ուսումնական պլանով որոշված ընտրությամբ գործունեությունների, այլ դասընթացների մասնագիտական կողմնորոշման հմտություններին ուղղված շուրջտարյա, երկարաժամկետ և կարճաժամկետ նախագծերի ցանկի վրա: 

Սովորողին առաջարկվում է.

Լաբորատորիաներ

  • Կենդանիների և բույսերի խնամքի, հավաքման, մշակման
  • Գինեգործության
  • Փայտամշակման
  • Ինժեներատեխնիկական

Արտադրական արհեստանոցներ

  • Ոսկեգործության
  • Կարուձևի
  • Բրուտի

Արվեստանոցներ

  • Կերպարվեստի-դիզայնի-մոդելավորման-քանդակի
  • Գորգագործության-ասեղնագործության

Ուսումնական կենտրոններ

  • Ուսումնական Ագարակ
  • Խաղողի և գինու դպրոց
  • Արատեսի դպրական կենտրոն
  • Վիգեն Ավետիսի քանդակի դպրոց
  • Երաժշտության և պարի
  • Շախմատի
  • Մարզական
  • Գրադարան, մեդիագրադարան

Սովորողի ընտրությամբ՝ օտար լեզուներ

  • Վրացերեն
  • Պարսկերեն
  • Թուրքերեն
  • Ֆրանսերեն
  • Իսպաներեն
  • Իտալերեն
  • Գերմաներեն
  • Լեհերեն

Ընդունելությունը կազմակերպվում է «Մուտք կրթահամալիր» 6-օրյա ճամբարի երկու փուլերով՝ քաղաքային և արտագնա՝ Արատեսի դպրական կենտրոն:

«Մուտք կրթահամալիր» ճամբարին մասնակցելու համար պետք է հայտագրվել հղումով:

Հասցե՝ ք. Երևան, Ա. Բաբաջանյան 25

Հեռ՝ 010 740042, 077 970031

Էլ. փոստի հասցե

Author: 9thgrade

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։