Գոմաղբը օրգանական պարարտանյութ է։ Չնայած հանքային պարարտանյութերի արտադրության ավելացմանը, գոմաղբը ևս լայնորեն կիրառվում է, քանի որ պարունակում է կարևոր միացություններ և բույսերի համար անհրաժեշտ հանքային նյութեր։ Գոմաղբի ազդեցությունը հողի վրա շարունակվում է մի քանի տարի։
Գոմաղբի օգուտներն անհերքելի են, բայց կարևոր է այն ճիշտ օգտագործել, որպեսզի չվնասեն բույսերին: ԱՀա ճիշտ օգտագործման մի քանի կանոն՝ Գինու դպրոցի կողմից․
- Օրգանական նյութի բարձր կոնցենտրացիայի պատճառով թարմ գոմաղբը չի կարող օգտագործվել, հարկավոր է թողնել չարանա առնվազն 1 տարի։
- Քանի որ պարունակում է մեծ քանակի մեթան և ազոտ՝ այրում է բույսերի արմատային համակարգը, ուստի մենք բաժակների մեջ լցնելիս ուշադիր ենք լինում, որ չկպչի վազի արմատին ու վնասի կենսունակությանը:
- Քանի որ կենդանիները հիմնականում սնվում են խոտերով, աղեստամոքսային տրակտում հայտնվում են սերմեր, որոնք չմշակված տեսքով, գոմախբի միջոցով մտնում են այգի։ Սնուցող միջավայրը թույլ է տալիս մոլախոտերի արագ աճը։ Սրանից խուսափելու համար գոմաղբին հնարավորություն ենք տալիս փտելու։
- Հաճախ, գոմաղբի հոտը գրավում է միջատներին, և ձվադրում են այնտեղ, որոնք էլ գարնանը ակտիվանում են։ Միջատների վնասակար ազդեցությունից խուսափելու համար օգտագործելիս պետք է իմանալ դրա ճիշտ դեղաչափերը, որոնք տարբեր կարող են լինել։
Բույսերի սնուցման նպատակով օգտագործվում են նաև թռչնաղբը` հավի գոմաղբ, լորի գոմաղբ: Լավագույն համադրության համար երբեմն տարբեր տեսակի գոմաղբներ են համակցվում:
Սա այն ամենն է ինչ սովորեցինք գոմաղբի կիրառության մասին այսօր՝ սարալանջի խաղողի վազերի մի մասը խնամելու ընթացքում։