Երբեմն Գինու դպրոցում տաք գինու օրեր են լինում, կազմակերպում ենք գլինտվեյնախմություն:
Եվրոպական շատ երկրներում Սուրբ ծննդյան խորհրդանիշ դարձած Գլինտվեյնը հին խմիչք է, ստեղծման հարուստ պատմությունով: Այն պատրաստվում է կարմիր գինուց և համեմունքներից:
Գլինտվեյն, հոթվայն, գլյուվայն տարբեր կերպ են անվանում այս օգտակար ըմպելիքը տարբեր երկրներում։ Բաղադրությունը ևս տարբեր է՝ կախված նախասիրություններից։
Մեր բաղադրատոմսով պետք են․
- 1/2 շիշ չոր, սեբաստացի գինի (կարող է լինել ցանկացած գինի)
- Խնձոր — 1/2 հատ
- Նարինջ — 1/2 հատ
- Հիլ — 3-4 հատ
- Բադիան — 2 հատ
- Մեխակ — 5-6 հատ
- Դարչին — մի փոքր կտոր
- Կոճապղպեղ (իմբիր) — փոքր կտոր
- Մեղր կամ շաքարավազ — ըստ ճաշակի (մեզ քաղցր դուր եկավ)
Տաքացնել մինչև 70-80°C, եռացնելը արգելվում է․ հետո կարող եք նորից տաքացնել, կամ սառը խմել, կախված եղանակից։