Այսօր հունվարի 18-ն է՝ ճամբարային երկորդ շաբաթվա երկրրոդ օրը։ Ընդհանուր պարապումքից հետո՝ մեր ջոկատով գնացինք ընթերցասրահ՝ պատրաստվելու «Բուն TV» հեռուստանախագծի ինտերիեր-դիզայներ, ուսումնասիրող ազգագրագետ Վահե Քոթանյանի հետ հանդիպմանը։ Քիչ անց հանդիպումը սկսվեց, և Վահե Քոթանյանը պրեզենտացիայի միջոցով մեզ ներկայացրեց և պատմեց, թե ինչպես էին շպարվել, հագնվել հայ և օտարերկրյա կանայք միջնադարում և ավելի ուշ դարաշրջաններում: Նա պատմեց, թե ինչից էին պատրաստել շպարի միջոցները, ներկերը, ինչով էին քսել և իր մոտ առկա մի քանի նյութ մեզ ցույց տվեց։ Հետո նա պատմեց հայկական տարբեր տարածաշրջանների տարազների և զարդերի մասին։ Պատմեց՝ ինչ են խորհրդանշում հայկական նախշազարդերը և այլն: Վերջում տեսանք նաև նրա մոդելավորած հագուստները, որոնք ինձ շատ դուր եկան։
․․․Ամենահետաքրքիր բացահայտումը, որ ես արեցի, թագուհիների վաղ մահվան պատճառն էր: Նկատե՞լ եք, որ նկարներում թագուհիների մաշկը անբնական սպիտակ է, կարծես ներկված լինի: Պարզվում է, որ այդ ներկերը հիմնականում եղել են թունավոր և ռադիոակտիվ նյութեր (ինչպիսին են կապարը), որոնք թագուհիների մոտ առաջացրել են մաշկի քաղցկեղ և քաղցկեղը բուժել չկարողանալու պատճառով թագուհիները հեռացել են կյանքից վաղ հասակում՝ մոտ 30-35 տարեկանում: Հանդիպման ժամանակ նաև խոսեցինք հայկական գեղեցկուհիների շպարից և տարազներից: Ուսումնասիրեցինք և բացահայտեցինք տարազների նախշերի նշանակությունը: Իրոք հետաքրքիր հանդիպում էր, որից ստացա նոր և հետաքրքիր գիտելիքներ և իհարկե հաճույք ստացա Վահեի նման տաղանդավոր և բազամակողմանի մարդու հետ զրույցից:
Տեսանյութը՝ Սեդա Մարգարյանի