Դասավանդող՝ Աննա Խաչատրյան
Նյութը՝ Դավիթ Մուրադյանի
Արդարություն և զարգացում կուսակցության պատգամավորի թեկնածուի ներածական հանդիպումը, որտեղ հրապարակվելու է նաև ընտրական մանիֆեստը, տեղի կունենա այսօր։
Հռչակագիրը, որի հիմնական թեման որոշվել է որպես «Թուրքիայի դար», կհրապարակի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախընտրական խոստումները և կներկայացնի նրա կադրերը նոր ժամանակաշրջանի համար, որը նա անվանում է «դաստիարակության շրջան»։
Գլխավոր նախարարի պաշտոնակատար Նուման Քուրթուլմուշը կհրապարակի ղեկավարության աշխատանքի ընթացքում ինչպես նախարարներից, այնպես էլ «ԿՏԽ»-ի անդամ ստորաբաժանումների ղեկավարներից, իրենց ոլորտների վերաբերյալ տեղեկատվություններ, ինչպես նաև կներկայացնի հանրությանը պատրաստվող հայտարարության մեջ ԱԶ կուսակցության «աղետի և ճգնաժամի կառավարման տեսլականի փաստաթուղթը»։ Նախագահ Էրդողանը այսօր հայտարարելով նախընտրական խոստումները, կներկայացնի «դաստիարակության շրջան»-ը՝ որպես վերածննդի շրջան, ինչպես նաև կներկայացնի բերված նոր շրջանի կադրերը։ Հանրության հետ կկիսվի որոշված նախընտրական հայտարարության հիմնական՝ «Թուրքիայի հարյուրամյակը» թեմայով և ԱԶ կուսակցության «աղետի և ճգնաժամի կառավարման տեսլականի փաստաթղթով»։
Հիմնական թեման՝ Թուրքիայի հարյուրամյակը
ԱԶ կուսակցության պատգամավորի թեկնածուի ներածական հանդիպումը այսօր տեղի կունենա։ Նախընտրական հայտարարության բացման հանդիպումն էլ կանցկացվի Անկարայի Սպորտի մարզասրահում։
Նախագահ Թայիփ Էրդողանի կողմից ընթերցվելիք հայտարարության հիմնական թեման «Թուրքիայի հարյուրամյակն» է լինելու։ Գլխավոր նախարարի պաշտոնակատար Նուման Քուրթուլմուշը նախարության հայտարարությունում կընդգծի քսանմեկ տարվա ձեռք բերած աճի թափը և կայուն ու ամուր տնտեսությունը։ Իսկ «մարդ և հասարակություն» խորագրի ներքո՝ «մարդուն ապրեցրու, որ պետությունն էլ ապրի» փիլիսոփայության հիման վրա ԱԶ կուսակցության սոցիալական պետության ոլորտում սկսած առաջնային քայլերը հայտարարության մեջ նույնպես իրենց տեղը կգտնեն։
Ամբողջական մոտեցման հիմնական ոլորտի հեռանկարը
ԱԶ կուսակցության բնապահպանական խնդիրները, կլիմայական փոփոխություններից բխող աղետները և դարի աղետի դեմ կատարվելիք քայլերը նախընտրական հայտարարության մեջ նույնպես տեղ կգտնեն։ ԱԶ կուսակցությունն, որն մինչև փետրվարի վեցը պատրաստած, հինգ բաժին ունեցող նախընտրական մանիֆեստում ավելացրեց հեռանկար, որը հիմնված է աղետների ճգնաժամի կառավարման ամբողջական մոտեցման վրա՝ որպես դարի աղետից հետո վեցերորդ բաժին։ Այս համատեքստում զարգացման թեման կարևոր տեղ կզբաղեցնի։ Նախընտրական հռչակագրում տեղ կգտնեն «Աղետների դեմ ուժեղ Թուրքիա» և «Դարի աղետի հետ պայքարի պլանը»։ Կընդգծվեն դարի աղետի հետքերը կարճ ժամանակում ջնջելու համար ձեռնարկած աշխատանքները, և Թուրքիայի ԱԶ կուսակցության ժամակաշրջանում ձեռք բերած կայունության մթնոլորտով լուծվելիք քրոնիկ խնդիրները։ Հայտարարության մեջ ԱԶ կուսակցության մայիսի 14-ի նախընտրական խոստումները նույնպես տեղ կգտնեն։
Թարգմանված է՝ https://www.yenisafak.com/gundem/ak-parti-14-mayis-icin-sahaya-iniyor-erdoganin-aciklayacagi-secim-beyannamesi-6-bolum-4522257