Սոֆի Խաչատրյան

Անաիս Քեշիշյան

Ալլա Թադևոսյան

Սովորողները պատմում են դեպի Գյումրի ճամփորդության մասին։

Հատվածներ․

Մարտի 29-ից 31-ը անցկացրինք Գյումրին բացահայտելով։ Ես Գյումրիում էի չորրորդ անգամ, բայց այս անգամը յուրահատուկ էր։ Առաջին անգամ էի երեք օրով` գիշերակացով, մնում Գյումրիում և փորձում բացահայտել Գյումրիի ամեն մի անկյունը։ Ինձ համար նշանակալից վայրերն էին Գյումրիի գեղարվեստի ակադեմիան, գլխավոր հրապարակը, Օազիսի այգին, Ասլամազյան քույրերի ցուցասրահը, Մինաս Ավետիսյանի թանգարանը, սև բերդը։

Եռօրյա ճամփորդությունը դեպի Գյումրի շատ հետաքրքիր էր, քանի որ առաջին անգամ էի այնտեղ։

Երկրորդ օրը առավոտյան արթնացացանք ժամը 8-ին, նաղաճաշեցինք և ուղևորվեցինք դեպի ակադեմիա։ Այս անգամ այցելեցինք քանդակագործության լսարանը, որտեղ ավագ կուրսի ուսանողները աշխատում էին իրենց քանդակների վրա՝ որի նպատակն էր ստանալ կնոջ կերպար։ Աշխատելուց բացի, նրանք մեզ ծանոթացրեցին ընթացքին, գործիքներին և այլն։ Ակադեմիայից հետո գնացինք Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահ, որը աշխարհի եզակի պատկերասրահներից է ,որտեղ պահպանվում է Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի աշխատանքների ամբողջական հավաքածուն: 

Author: 9thgrade

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։