Նյութը սովորողի բլոգում՝ այստեղ Դավիթ Մուրադյան
«Տիգրան Հայրապետյան» ստուգատեսի շրջանակներում, «Մխիթար Սեբաստացի» Ավագ-Միջին դպրոցներում կազմակերպվել էր ինտելեկտուալ խաղ մրցաշար, որի նպատակն էր պարզել, թե ո՞ր թիմն է արժանի գլխավոր մրցանակին և ո՞րն է, իհարկե, ամենախելացի թիմը։ Բախտի բերմամբ, մենք այս մրցաշարում երկու-երեք տարի համառ ու աննահանջ պայքարից հետո կկարողացանք մեր անունն էլ գրել «պատմության մեջ»։
«Հաղթանակ տանող ճանապարհը» երևի թե ամենաճիշտ բնութագրիչն է, որով կարող ենք որակել մեր հաղթանակը։ Ինչ խոսք, բոլորն էլ պարտվում են, հաղթում, սակայն մեր հաղթանակը յուրովի էր, քանզի և՛ կրթահամալիրում, և՛ կրթահամալիրից դուրս կազմակերպված մրցույթներում մեզ այդպես էլ չէր հաջողվում հաղթել․․․։ Կրթահամալիրի կազմակերպած ինտելեկտուալ մրցույթները, իրենց հերթին, նույնպես յուրահատուկ են, քանզի հարցերը այնքան լավ են մշակված, վերցված ու կազմած, որ լինում են դեպքեր, երբ գրեթե բոլոր հարցերին ճիշտ ես պատասխանում՝ հանգամանքների ու բախտի բերումով, և լինում են դեպքեր, երբ քսանական հարցից երկու-երեք ճիշտ պատասխան ես ընդամենը գրանցում՝ վստահ լինելով, որ բոլորը ճիշտ են։
Այսօր՝ մարտի 21-ին, մեր աշխարհագրության ուսուցիչ և շատ հավատարիմ, վստահելի, հավասարակշռված ու մտերիմ բարեկամ՝ Էմանուել Ագջոյանի, Անուշ Ներսիսյանի, Աննա Խաչատրյանի աջակցությամբ, մենք վերջ ի վերջո տոնեցինք հաղթանակը՝ երկար սպասված հաղթանակը։ Տպավորություններն ու զգացողությունները պարզապես անբնութագրելի էին։ Դա մեզ համար անսպասելի հաղթանակ էր, սակայն՝ արդարցված ու արժանի։ Շնորհակալություն եմ հայտնում Էմանուել Ագջոյանին՝ հիանալի, արդյունավետ ու հետաքրքիր մրցաշար կազմելու ու կազմակերպելու համար, ընկեր Անուշին ու օգնականներին՝ իրենց կատարած անգնահատելի և ամենակարևորը՝ արդար աշխատանքի ու ստուգման համար, ընկեր Լիլիթին ու ընկեր Աննային՝ մոտիվացնելու, աջակցելու ու միշտ մեր կողքին ու մեր կողմից լինելու համար։ Շնորհակալ եմ բոլորին։