Մասնագիտական կողմնորոշման ծրագրով հանդիպում #5

Համակարգումը՝  Մարթա Ասատրյան

Մարտի 20, ժամը 11։50

Վայրը՝ Ավագ դպրոցի ըթերցասրահ

Կրթահամալիրի Ավագ դպրոցը կհյուրընկալի հայտնի Գլոբալ բանկային դպրոցին (GBS), որըՄիացյալ Թագավորության բարձրագույն կրթության կազմակերպիչներից է իր 8 համալսարաններով, և առաջարկում է ավագ դպրոցի, բակալավրի և մագիստրատուրայի վկայականով դասընթացներ և դիպլոմային աստիճաններ մասնագիտացված ոլորտում:

Մի քանի տարի առաջ GBS-ը միջազգայնորեն ընդլայնվեց դեպի Դուբայ (GBS Dubai) և Մալթա (GBS Malta) և այժմ էլ պլանավորում է հետագա ընդլայնումը դեպի Գերմանիա, Ավստրալիա, Կանադա և Ինդոնեզիա:

Համագործակցելով Միացյալ Թագավորության  կրթական ոլորտի հանրահայտ գործընկերների հետ՝ GBS-ն առաջարկում է տարբեր ուսումնական լուծումներ բակալավրիատ և մագիստրատուրայի ծրագրերի համար բիզնեսի կառավարման, ֆինանսների և ՏՏ ոլորտում՝ բոլորը ճկուն միջավայրում՝ հարմարեցված ուսանողներին:

Դուբայի համալսարանում GBS-ն առաջարկում է UG կրթական դասընթացներ Pearson-ի կողմից 2-րդմակարդակից մինչև 5-րդ: 2-րդ մակարդակի ծրագիրը հարմար է միջնակարգ դպրոցն ավարտած ուսանողների համար, իսկ 3-րդ մակարդակը համապատասխանում է A մակարդակի կամնախապատրաստական տարվա դասընթացին: Իսկ կրթական 4 և 5 մակարդակները համապատասխանում են Մեծ Բրիտանիայի բակալավրիատի 1 և 2 տարվան: Ընդամենը մեկ լրացուցիչ տարով (կամ համալրման տարով) ուսանողները կարող են ավարտել իրենց բակալավրի աստիճանը:

Մալթայի համալսարանում GBS-ն առաջարկում է բակալավրի և մագիստրոսի դասընթացներ բիզնեսի կառավարման ոլորտում Բաթ Սպա համալսարանի կողմից:

Հիմնական առավելությունն այն է, որ բոլոր ծրագրերը տրամադրվում են Միացյալ Թագավորության գործընկերների կողմից՝ մատչելի վճարներով և ավելի կենսունակ ուղղություններով, ինչպիսիք են Դուբայը, որը մոտ է Հայաստանին և Մալթային և հնարավորություն է տալիս ավելի հեշտությամբ մուտք ունենալ շենգենյան 26 երկրներ:

Գործընկեր՝ Edunetwork

Համակարգումը՝ Մարթա Ասատրյանի

Author: 9thgrade

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։