Մանրամասն՝ ուսուցչի բլոգում
«Չարենցյան Ֆլեշմոբ Երևանում»Նախագծի մասնակիցներ՝ կրթահամալիրի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, երևանցիներ …..
Ուղղությունը՝
- Մայր դպրոից 12:00 երթուղիով դեպի Աբովյան
- Պուրակից քայլքով դեպի Չարենցի արձան
- Չարենցի արձանի մոտ ընթերցումներ փաթեթը՝ այստեղ Նունե Մովսիսյանի բլոգում
- Հարդագողի ճամփորդներ ենք մենք երկու՝
Երկու ճամփորդ՝ պատառոտած շորերով։
Ու սիրել ենք տրտմությունը մեր հոգու՝
Անրջական կարոտներով ու սիրով։
Մենք սիրել ենք տրտմությունը մեր հոգու՝
Անրջական ինչ-որ կարոտ, ինչ-որ սեր։
Ու սիրում ենք առավոտից իրիկուն
Ճամփա երթալ ― ու հավիտյան երազել։ - Մաս երկրորդ․
ԺԱՄԸ՝ 14․30 ՀԱՄԵՐԳ-ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹԱՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ․
Հարություն Թոփիկյանի ուսուցչական երգչախումբ
Վոկալ համույթ - Պատասխանատուներ՝ Լիլիթ Յախինյան, Աննա Խաչատրյան
- Տրանսպորտը՝ Արմեն Կարապետյան, վճարվող գումարը՝ 5000 ր
Նախագծի համակարգումը՝ Լիսիցյան կենտրոնի
Պատասխանատուներ՝ մայրենիի դասավանդողներ, օտար լեզուների դասավանդողներ, կազմակերպիչներ, երաժիշտներ, ծրագրի ղեկավարներ
Ավագ դպրոցի մասնակիցներ ՝
- Կարինե Գյուլումյան
- Մարիամ Ջհանգիրյան
- Շահանե Հովսեփյան
- Իռեն Ավդալյան
- Էմիլ Հարությունյան
- Նարե կարապետյան
- Շվագիր Միքայել
- Սարգսյան Դավիթ
- Ստեփանյան Վիկտորյա
- Շահսուվարյան Անի
- Մարիամ Արշակյան
- Անաիս Բեգլարյան
- Մարգարիտա Դավթյան
- Նարե Մելիքյան
- Էմիլ Դանիելյան
- Ավագ Առաքելյան
- Նարեկ Մնացականյան
- Վարազդատ Միքայելյան
- Դավիթ Մուրադյան
ընթերցանության նյութեր
Ամբոխները խելագարված
Հեռո՜ւ, մոտիկ ընկերներին,- աշխարհներին, արևներին,-
Հրանման հոգիներին։-
Բոլո՜ր նրանց, ում որ հոգին վառվում է վառ,-
Բոլո՜ր նրանց հոգիներին արևավառ,-
Կյանքի՜, մահի՜ այս ամեհի աղջամուղջում՝
Ողջակիզվող հոգիներին – ողջո՜ւյն, ողջո՜ւյն։-
Հարդագողի ճամփորդներ
Հարդագողի ճամփորդներ ենք մենք երկու՝
Երկու ճամփորդ՝ պատառոտած շորերով։
Ու սիրել ենք տրտմությունը մեր հոգու՝
Անրջական կարոտներով ու սիրով։
Մենք սիրել ենք տրտմությունը մեր հոգու՝
Անրջական ինչ-որ կարոտ, ինչ-որ սեր։
Ու սիրում ենք առավոտից իրիկուն
Ճամփա երթալ ― ու հավիտյան երազել։
Կապուտաչյա Հայրենիք
Օ՜ հեռավո՜ր, կապուտաչյա՜ սիրուհիս.—
Հովիտի մեջ փրփրուն գետն էր հոսում
Եվ անդադրում պատմում էր ինձ, որ ունիս
Դու գգվանքներ ու գրկանքներ սերասուն։
Այնտեղ, կանաչ ու ծաղկաշատ գետափին
Տնակս այնքա՜ն հոգեթով էր ու անդորր.
Լսում էի ալիքների երգը հին,
Որ ինձ թվում էր մայրական մի օրոր։
Ալիքների հազարաձայն երգի մեջ
Ես գիտեի գուշակել քո ապագան,
Լսում էի կարոտերգերդ անվերջ,
Լսում էի խոստումներդ՝ ես կգա՛մ։
Ուռին, բարդին ու թթենին գետափնյա
Լսում էին ինձ հետ երգերը ջրի
Ու սիրտ շոյող շշուկներով դյութական
Թախծում էին մենության մեջ օրերի։
Ա՜խ, իմ գետակն ու իմ այգին հայրական,
Գետեզերքին՝ իմ երազը տխրամած.
Ե՞րբ, ե՞րբ էր, որ ասացիր՝ ես կգամ—
Ու խոստումիդ սիրտս խնդաց ակամա…
Ես իմ անուշ Հայաստանի-միասնական
Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։
Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։
Ո՛ւր էլ լինեմ – չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր –
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան – յա՛րն եմ սիրում։
Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։