Վերջին թռչունները
Թարգմանեցին՝
Ձմեռը կղզու մի կողմում տեղավորվելու համար հյուսիսային քամիները, աստղային քամիները արևածագի՝ արևմտյան պոռթկումնային տեսքով՝ մոբիլիզացման ժամանակ, մյուս կողմում էլ ամառ՝ դեռևս մանր-մունր բաները չհավաքած, մի անկյունում ներգաղթյալի պես նստել էր։ Չգնալու-գնալու միջև տատանվում է, ձեռքում մի անձնագիր, տուփի մեջ 3-5 ոսկի․ այս գեղեցիկ դեմքով սպասող ներգաղթյալը, որ այս կղզում դժվար, թե գտնվի մեկը, ով այս կղզում թարմություն է սիրում, բացի ինձանից, կարող եմ ասել․
— Պարծենալու համար չեմ ասում։
— Այն օրերին, երբ բոլորը փորձում են ինչ-որ բան անել, որ ընտելանան ու պատրաստվեն 6-7 ամսվա ցուրտ կյանքին, որը նոր է սկսվելու, ես, իմ ծուլությունը, իմ սովորության համաձայն, միշտ հետապնդում էի փախչող ամռանը, հետևում էի այդ գեղեցիկ ներգաղթյալին։ Որտեղ նրան կարողանում եմ բռնել, այնտեղ գրկում եմ։ Ոմանք նոր են սոճի ստվերում անշարժ ու անարև են։
Կղզու այս կողմում չկան այնպիսի տներ, որոնք ամռան չեն սպասում բոհխա-բոխչա իրերով եկող գնացող մարդկանց։ Կա միայն մեկ փոշոտ սրճարան։
Ընդամենը հինգ կամ տասը մետր բարձրության վրա գտնվող փոքրիկ ծովածոցում, նույնքան փոքր, որքան բնակարանի պատշգամբը, այս գյուղական սրճարանի փայտե սեղանների վրա դեռ մրջյուններ կան, իսկ սուրճի բաժակի շուրջը դեռ ճանճեր են նստում: Բոլոր ձայները կտրված են: Երբեմն լսվում է երկնքից ինքնաթիռի մռնչյուն: Միայն այս պատմվածքը գրելիս էի մտածում այն ուղևորների մասին, ովքեր այժմ վայրէջք կկատարեն Յեշիլքոյում։ Մինչ այդ ինքնաթիռներ անցել էին։ Բայց ես երբեք չէի մտածի, որ դրա մեջ գտնվող ուղեւորները հիմա-հիմա կիջնեն Յեշիլքյոյ, որ նրանք արդեն վայրէջք են կատարել այս երկու գծերի վերջում։
Ինքը՝ սուրճ եփողը, անսեր մի մարդ էր։ Սուրճ եփողի փոխարեն՝ նա կրում է պետական ծառայողի ինքնությունը: Եթե նա հիվանդ չլիներ, եթե բժիշկները նրան խորհուրդ չտային շատ չհոգնել, ապա աշխարհում սուրճ եփողներ չէին լինի։ Հակառակ սրան՝ ես իմ ամբողջ կյանքի ընթացքում չեմ կարողացել սուրճ եփող լինել, քանի որ չեմ կարողացել գտնել այն: Մի կեղտոտ սուրճ, գյուղի սրճարանի 3-ից 5 մշտական հաճախորդ։ Հնարավո՞ր է հիսուն-վաթսուն տարվա կյանքը սրանից լավ սկսել ու ավարտվել։
Advertisements
about:blank
REPORT THIS AD
Ծառից ծառ սփռված սպիտակ լվացքը երբեք չի չորանա այսպիսի անարև, թաց ու տաք օդում։ Այս կատուն փայտե սեղանի վրա է բարձրացել, անդադար մռնչալո՞ւ է շանս վրա։ Աթոռի վրայի բալի գույն ունեցող ծակ գուլպաները, կապկանաչ խաղողի վազի տերևները մեր այգում, նույնիսկ չորացել են։
Ծովը դեպի Բոզբուրունը գլուխը սառած գնում է։ Ո՞վ գիտի՝ Ստամբուլի որ հատվածներն են հեռվում երևում։ Ձայները որտեղի՞ց են գալիս։
Մեկ այլ ինքնաթիռ ձայն հանեց։ Մեր կղզում պետք է լինի մի երթուղի, որով անցնում են ինքնաթիռները, քանի որ նրանք միշտ անցնում են իմ վրայով կամ իմ ձախ կողքով։ Կատուն լռեց։ Շունս փակեց աչքերը։ Հիմա էլ ագռավի ձայներ են գալիս։ Ժամանակին, այս նույ ժամանակահատվածում, թռչունները այցելում էին այս կղզի։ Նրանք ծլվլում էին։ Խմբերով մի ծառից մյուս ծառն էին իջնում։
Երկու տարի է՝ չեն գալիս։ Երևի գալիս են, բայց ես չեմ նկատում։ Աշնան մոտ ես տեսնում էի, որ ինչ-որ խումբ մարդկանց երեխաներ վանդակները ձեռքերին գնում էին դեպի կղզու միակ բլուրը։ Ներսս ճմլվում էր։ Մեծերի ձեռքերին իրար կպած կեղտոտ գույնի տարօրինակ փայտիկներ կային։
Այս ամենով նրանք հասնում էին կանաչ հրապարակի եզրին, այս ամենը ճռճռան վանդակով թողնում էին փոքրիկ ծառի տակ։ Ծառի ամեն ճյուղին մղամորճ* էին կապում էին։ Ազատ թռչունները խմբված գալիս են վանդակում գտնվող թռչունների ճիչի, ընկերության, մտերմության և միայնակության ձայնի ուղղությամբ։ Մարգագետնում՝ մեկ այլ ծառի ստվերի տակ, հավաքված երեխաներով մեծ, միամիտ տղաները մի որոշ ժամանակ իրար էին սպասում։ Հետո խմբված թռչունները կամաց-կամաց շարժվեցին ծառի ուղղությամբ։ Մղամուրճից ազատված չորս-հինգ թռչուն, առայժմ թռչելով դեպի մեկ այլ մղամուրճ, մի կտոր մսով մեկական բնության հրաշալիք հանդիսացող թռչուններ էին հավաքում։ Եվ նրանք անմիջապես կենդանի-կենդանի պոկվեցին։
Դեռ մեկը կար, մեկը։ Հենց նա էր երեխաների այս աշխատանքի շուրջ համախմբողը։ Մղամուրճերը շաբաթ երեկոյան հավաքողը Կոնստանտին անունով մի հարիֆ էր։ Գալաթայում մի գրասենյակ ուներ։ Նա հացահատիկի վաճառական էր։ Մազոտ ձեռքերը, լայն կրծքավանդակը, բացվող-փակվող սև ու խայտաբղետ քիթ, մազերը, ասես, մաշկը պատռել էին, կարճ-կարճ քայլվածքը, թանձր, հաստ ժպիտը։
Եթե տեսնեիք, թե ինչպես են այդ շագանակագույն-շիկահեր կմախքները պոկում թռչնի ոսկորն իրենց արհեստական ատամներով, որոնք վառ վառվում էին բրնձի հաճույքից, որը նրանք պատրաստում էին մի կաթիլ մսից։
Նա անձայն, հարստությունը ցույց չտվող, համեստ մարդ էր․․․ Հարևանություն էլ սիրում, բա՜։ Ոչ մի բանի, ոչ մի բամբասանքի չէր միջամտում։ Առավոտյան գործին կարճ-կարճ քայլերով վազում էր, իսկ երեկոյան լաստանավից դուրս է գալիս ցանցը լցված. նրան վատ դատել իր ծանրության, թուլության ու Քարամանյան բարբառի համար, չէիր կարողանա։ Եթե նույնիսկ երկու բաժակ խմած էլ լիներ, միևնույնն է պարզ, հաճելի, կատակների մասին չէիր կարող բողոքել։ Նա մեկն էր այն հազարից, ով ապրում էր ինքնուրույն, աշխատանքին նվիրված և պատասխանատվությամբ։
Բայց աշնան սեզոնին, հանկարծակի վերածվեց հրեշի։ Երեկոյան ժամը 5։35-ին լաստանավի հետևի կողմում տեղադրված աթոռի վրա նստած դեպի ծովին գնացող, չափավոր նայող աչքերը։ Մոտ սեպտեմբերի վերջին, այս կերպով նա պոետիկորեն նայում էր երկնքին։ Հանկարծ դուք կտեսնեիք, թե ինչպես էին նրա դեմքն ու աչքերը փայլում։
Օդում և ծովում, զմրուխտե կապույտի վրա մի շարք մուգ կաթիլներ էին երևում։ Նրանք խաղում էին աջ ու ձախ, հետո մի ուղղություն էին բռնում, և այդ մուգ լաքաները անցնում — անհետանում էին։
Կոնստանտին Էֆենդին կարողանում էր տեսներ նրանց շատ հեռվից անհետանալը։ Նա կկոծեց աչքերը։ Նա տեսնում էր մուգ/բծերը, որոնք որ գնում էին կղզու ուղղությամբ, նայում էր շուրջը, աչքով է անում, եթե վկա է տեսնում, նշան է արձակում։
— Մեզ բրձնվող կերակրատեսակներ են հասել, — ասում էր նա։
Եթե թռչունները շատ մոտ անցնեին, նրանց ձայնին հետևելով հաստ շրթունքներով՝ ատամների արանքից, նրանց կձայներ։ Ես ականատես եղա, որ թռչունների մեծ մասը խաբվում է, լսելով այս ձայնը, շփոթելով այն ընկերական ձայնի հետ, շրջվում ու հեռանում է լաստանավից։
Եղանակը խստանում է, քամիները և հարավ-արևմտյան ալիքները իրար են հալածում, աշնան վերջին ուղղված տաք, անքամի, մաս-մաս ամպամած, քաղցր, գորշ օրերը, նա ամենազիլ ձայնով, վանդակի թռչունին որտեղ գտնում է, գտնի, թաղամասի երեխաներին կանչում է։ Մեկ հատը՝ երկու հարյուր հիսուն գրամ, միս չտվող մորուքները, ցանկությունները, ծաղիկները, երկնքից մեկ-մեկ հավաքում էր ճնճղուկներին։
Տարիներ կան, որ թռչունները չեն գալիս։ Ավելի ճիշտ չեմ կարողանում տեսնել։ Հենց որ իմ պատուհանից տեսնում եմ աշնան այդ գեղեցիկ օրերը, ես ճանապարհ եմ ընկնում հաշվարկելով այն ուղիները, որտեղ կարելի է գտնել պարոն Կոնստանտինին։ Եթե թռչնի ձայն եմ լսում, արյունս կանգնում է, սիրտս չի աշխատում։ Մինչ դեռ երբ աշնանային հատապտղուները, սպիտակ և մուգ ամպերը, կիզիչ արևը, հանդարտ կապտություն, առատ կանաչ թռչունների հետ միասին են, մարդուն ստիպում է մտածել խաղաղության, պոեզիայի, բանաստեղծի, գրականությա, նկարչության, երաժշտության, երջանիկ մարդկանցով հետ լի, սիրող զբաղվող, կուշտ, համեստ մի աշխարհի մասին։ Ամեն երկրում հյուրընկալված ամեն մարդ, թռչունների ձայնից այսպես կմտածի։ Կոնստանտին Էֆենդի կխոչընդոտի։ Առանց այդ էլ թռչուններն էլ առանձնապես չեն գալիս։ Գուցե մի քանի տարի հետո, սերունդներն էլ կսպառվեն։ Ո՞վ գիտի, թե ինչքան Կոնստանտին Էֆենդի կա յուրաքանչյուր երկրում։ Թռչուններից հետո հիմա էլ հասարակության բնությունն են փչացնում։ Անցածը օրը ճանապարհը անցա, քանի որ սիրտս չտարավ ճամփեզրի կանաչներ տրորեմ։ Կոնստանտին Էֆենդիի օրերից մի օրն էր։ Երկնքում ոչ մի թռչուն չէր երևում։ Երբ տնից դուրս էի գալիս, կմախքիս վանդակի մեջ մի թուզ դրեցի։ Իմ կմախքը ինձ աչքով տվեց և ընկերական հայացքով նայեց ինձ՝ փորձելով կոտրել թզի սերմը։
Ես կախեցի մի մեխից, որը խփել էի տան պատի մի անկյունում, և տանից դուրս եկա։ Այժմ օդում թռչուններ չկային, սակայն ճամփեզրը կանաչ էր․ նայեցի։ Այս կանաչների որոշ հատվածները պոկված էին։ Մի քիչ այն կողմ չորս երեխայի հանդիպեցի։ Քայլում էին։ Կանգնում են կանաչների ամենագեղեցիկ մասում․ սալահատիկի չափ մեծ կտոր ապամոնտաժում են, մի մեծ պարկ ամբողջապես լցնում են։
—Ի՞նչ եք անում․ — ասացի։
—Քեզ ինչ,․ — ասացին։
Նրանք խեղճ, աղքատ պատառոտված հագուստով ձագուկներ էին։
—Ջանս, ինչո՞ւ եք պոկում, — ասացի։
—Ինժիներ Ահմեթ Բեյն է պոկել տալիս։
—Դրանք ի՞նչ է անելու։
—Վերևում Հոլլանդացի կաշվե առևտրով զբաղվող առևտրական կա, գիտեք, նրա այգին են կարգի բերում։
—Եթե այդ հարիֆը հարուստ է թող սիզախոտը վերցնի, ցանի։
—Սիզախոտն ու սա նու՞յնն են։
—Սա ավելի լա՞վն է։
—Լավ, դա կատակ էր։ Սրա վրա խոտ կլինի՞։ Հոլլանդացին այդպես ասաց։
Վազեցի դեպի դեպի ոստիկանական բաժանմունք։ Ոստիկանությանը տեղյակ պահեցի, մերժեցին։ Միևնույնն է խոտերը գաղտնի-գաղտնի տեղ-տեղ պոկեցին։ Ինժիներ Պարոն Ահմեթին նույնիսկ չպատժեցին։ Քաղաքապետի հրամանով, ճանապարհաեզրի խոտը պոկելը արգելված չէ։
Թռչուններին խեղդեցին, խոտերը պոկեցին, ճանապարհները ցեխի մեջ մնացին։
Աշխարհը փոխվում է, ընկերներ։ Աշնանային սեզոնին մի օր այլևս չեք կարող տեսնել երկնքում մուգ կետեր։ Մի օր չեք կարողանա տեսնել ճանապարհաեզրերի մեր մայր հողի մուգկանաչ մազերը։ Մեր համար ոչինչ, բայց, երեխաներ, ձեզ համար վատ կլինի։ Մենք թռչուններ և բնություն շատ ենք տեսել։ Ձեզ համար վատ կլինի։ Ինձանից մի պատմություն։
Սայիթ Ֆայիք Աբասըյանըք
Հեղինակի մասին ավելին իմանալու համար, անցեք հղմամբ
Պատմվածքը թարգմանված է թուրքերենից