Հունվարի 27-ին, ժամը՝ 11։05, Փոքր դահլիճում բեմադրվեց «Ուժանակ» ներկայացումը, որը նպատակ է դնում արտացոլել Ֆրիդրիխ Նիցշե երևույթը։ Երևույթ, որը լի է պայթյունային խելագարությամբ և խորքային հանճարեղությամբ։ Արբեցողության աստծո աշակերտ, ով պնդում էր, որ նաև կախվել է խաչից։ Նիցշեն խցկվում է ամեն տեղ, բայց յուրաքանչյուր նրա մասին ասված խոսք ենթադրում է սուբյեկտիվություն։ Ամենաճիշտը նա կարող էր ինքն իրեն մեկնաբանել։ Ես ուժանակ-մարդ եմ՝ ասում էր նա։ Այսպիսով՝ սիրով հրավիրում ենք ձեզ` դիտելու իմ՝ Միքայել Շվագիրիս պիեսը։ Մարդիկ, ովքեր ներկա չեն գտնվել բեմադրման օրը, կարող են դիտել տեսանյութը:
Նյութը ամբողջությամբ՝ այստեղ Միքայել Շվագիրի բլոգում