Դասավանդող՝ Վարդան Կարապետյան < նյութը բլոգում>
Հունվարի 24-26-ը Ավագ դպրոցի 9-11-րդ դասարանների ճամբարականների խումբը Ձմեռային ազգագրական փառատոնի և մարզական խաղերի շրջանակներում Արատեսում էր, որտեղ, ըստ ճամբարի աշխատակարգի, ճամբարականների հետ իրականացրինք տարբեր հետաքրքիր նախագծային աշխատանքներ՝ քայլքեր, քայլարշավներ, մարմնամարզական պարապմունքներ, Սյունիքի ամենահայտնի ճաշատեսակներից ավելուկով ապուրի պատրաստում, երեկոյան բարբառային զրույցներ տաք վառարանի շուրջ՝ համեղ պլեճների համտեսով, ուսումնական խաղեր, այլ․․․
Եռօրյա ճամբարն անցավ բավականին կարգապահ, կազմակերպված ձևով, 14 ճամբարականները սիրով մասնակցեցին ճամբարային գործունեության բոլոր ձևերին, միմյանց հանդեպ ուշադիր, օգնող, հոգատար վերաբերմունք էին դրսևորում, իրար հասկանում, զրուցում, շփվում, ինչը յուրաքանչյուր ճամբարի կարևոր ակնկալվող արդյունքներից պետք է լինի։
Հետաքրքիր, կայացած ճամբարի մասին պատմում են ճամբարականները՝
- Անժելա Դադոյան՝ 9-րդ դաս․
- Քեթրին Եփրեմյան՝ 9-րդ դաս․
- Գոհար Թաթոյան՝ 9-րդ դաս․
- Արեգ Աբրահամյան՝ 9-րդ դաս․
- Մարիամ Ջհանգիրյան՝ 9-րդ դաս․
Ճամբարի համակարգող՝ Վարդան Կարապետյան
Մարզիչ՝ Հասմիկ Սիմոնյան