թարգմանություն ռուսերենից
Գ.Բարսեղյան, Ն. Խաչատրյան
Ճիշտ մարդը կգա քո կյանք, երբ դու ընդհանրապես չես սպասում նրան: Նա կգա, երբ դու նույնիսկ ակտիվորեն չես փնտրում նրան: Նա կգա քո կյանք, երբ դու հասկանաս, որ նույնիսկ նրա գալու կարիքը չունես։
Դու կհասկանաս, որ այս աշխարհում ինչ-որ բանի արժանի լինելու համար պարտադիր չէ լինել ինչ-որ մեկի հետ: Դու կհասկանաս, որ դու ինքդ կարող ես շատ բան տալ և անել այս կյանքում։ Ճիշտ մարդը կգա քո կյանք, երբ դու բաց թողնես քո ողջ էմոցիոնալ բեռը, որը քո հետ կրել ես կյանքի ընթացքում:
Ճիշտ մարդը կգա քո կյանք, երբ լավատեսությամբ և խանդավառությամբ նայելու վստահություն ունենաս: Ճիշտ մարդը կգա քո կյանք, երբ հասկանաք, որ ոչ ոք չպետք է քեզ երջանկացնի, քանի որ իսկական երջանկությունը գալիս է ներսից։
Ճիշտ մարդը կգա քո կյանք, երբ դասի կարիք ունենաս: Դա կգա այն ժամանակ, երբ դու կունենաս հարմարավետություն և կայունություն քո կյանքում, երբ ամեն ինչ չափազանց հեշտ կդառնա:
Ճիշտ մարդը կգա քո կյանք և կթափահարի քո մի փոքր լճացած կյանքը: Երբ սկսում ես զգալ, որ հասել ես որոշակի պատի, որը պետք է կոտրել, այդ ժամանակ կհայտնվի ճիշտ մարդը։ Նա կլինի այն ուժը, որը ձեզ դուրս կհանի հարմարավետության տեղից: Նա կլինի այն ուժը, որը կօգնի ձեզ սարեր տեղափոխել: Ճիշտ մարդը կգա ձեր կյանք, երբ զգաք, որ դադարել եք բարձրանալ:
Ճիշտ մարդը այն մարդն է, ով կգա քո կյանք, երբ դու վերջապես կսովորես թողնել քո ամեն ինչ կառավարելու կարիքը։
Ճիշտ մարդը կգա քո կյանք, երբ դու չես ստիպելու նրան անել դա, երբ դու հասկանաս, որ երբեմն կարևոր է թողնել ամեն ինչին գնալ այնպես, ինչպես պետք է։
Դու պետք է հասկանաս, որ դու չես կարող ամեն ինչ կառավարես և ամեն ինչ անել այս կյանքում։ Եվ երբ դու հասկանաս քո սահմանները, այդ ժամանակ դու կլինես պատրաստ սիրուն։
Ճիշտ մարդը կգա քո կյանք, երբ դու վերջապես սովորես քո մասին հոգ տանել։ Երբ դու սովորես չթողնել ուրիշներին շեղել քեզ նրանից, որը հենց քեզ է պետք այս կյանքում։
Ճիշտ մարդը կգա քո կյանք այն պահին, երբ դու լինես պատրաստ նրան։ Ո’չ շուտ և ո’չ ուշ։ Դու ուղղակի պետք է վստահես տիեզերքի ժամանակացույցին։ Դու ուղղակի պետք է վստահես, որ քո մոտ ամեն ինչ լավ է գնալու։
. Ճիշտ մարդը կգա քո կյանք, երբ դու լինես պատրաստ պայքարել սիրո հետ։ Երբ դու լինես պատրաստ ընդունել նրա զգացմունքների կիրքն ու ուժը։