Անմոռանալի օր

ԱնԱյսօր, 24.01.2023, ինձ համար չսպասվաց, բայց շա՜տ հետաքրքիր և անմոռանալի օր էր: Առավոտյան մասնակցեցինք ընդհանուր պարապմունքին, հետո շարունակեցինք մի նախագիծ ընկեր Հասմիկի հետ: Այդ նախագծի նպատակն էր ընտրել տարբեր հեքիաթներից մի հերոս, հետո մի հեքիաթի մեջ այդ հերոսներին հավաքել և ստեղծել մեր հորինած հեքիաթը: Այդ ամենից հետո մենք գնացինք ֆիլմ դիտելու ընկեր Նունեի հետ: Ֆիլմ դիտելուց հետո մեզ մոտ պար էր ընկեր Էմանուելի ջոկատի հետ միասին և ընդմիջում: Ընդմիջումից հետո մենք գնացինք դասարան և կատարեցինք հարցաթերթիկ գովազդների մասին:գելինա Ղազարյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։