Հունվարի 17-ին՝ ճամբարի երկրորդ շաբաթվա երկրորդ օրը, ընդհանուր պարապմունքից հետո մենք այցելեցինք Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարան, որտեղ իմացանք մեր պատմության մասին ավելին, կենդանի-իրեղեն վկայություններով, փորձեցինք ավելի լավ պատկերացնել, թե ինչպես են ապրել մեր նախնիները, կարելի է ասել՝ «մեկ օր եղանք մեր պապերի օջախում»: Մենք տեսանք նրանց խոհանոցային ինդիվիդուալ առարկաները, իրերը, օրինակ՝ գաթա թխելուց հետո մեր նախնիները դրանք զարդարում էին գաթանախշերով, իսկ գաթան զարդանախշելու համար ամեն մեկն ուներ իր սեփական, ընտանեկան գործիքը: Նախկինում մարդիկ կարողանում էին նույնիսկ գաթայի նախշով հասկանալ, թե ով է թխել այդ գաթան, ում ընտանիքի գաթան է այն: Մենք տեսանք նաև փայտե մի շատ հետաքրքիր աշխատանք, որի մեջ կանայք դնում էին գդալներ, իսկ հետաքրքիրն այն էր, որ քանի գդալ կար գդալամանի մեջ, նույնքան էլ տան անդամների քանակն էր: Հետաքրքիր և ինքնատիպ էին աղամանները, շատ սիրուն, եզակի աշխատանքներ էին, տարբեր պատկերներով: Ես այս հրաշք թանգարանում տեսա այնպիսի աշխատանքներ, ինչպիսիք դեռ չէի տեսել մինչ այդ։
Մեր տեսածն ու ուսումնասիրածը չէր սահմանափակվում միյայն փայտե աշխատանքներով, մենք տեսանք նաև արծաթե թելից գործած կաթսաներ, նաև չամուսնացած կանանց գոտիներ, բայց անձամբ ինձ մոտ ամենաշատը տպավորություն էին թողել այն զարդերը, որոնք քարերով էին: Դրանք բարդ և նուրբ արված աշխատանքներ էին, զարդեր, որոնք տարբերվում էին իրենց ձևով ու քարերի ինքնատիպությամբ: Պարզվում է նաև, որ նախկինում կային շատ զարդեր, որոնցից ամեն մեկը մի բան էր խորհրդանշում, օրինակ՝ վիշապագորգերի վրա կան վիշապներ, որոնք սպիտակ են, նրանք ցույց են տալիս բարին, իսկ սև կամ գունավոր վիշապներն արդեն չարի խորհրդանիշներն են, իսկ նրանց միջև գնում է պայքար, և այդ ամենը պատկերված է գորգերի վրա: Կա նշան, որը պտտվում է շրջանի մեջ, այն ցույց է տալիս հավերժությունը, իսկ առարկաների եզրերի եռանկյունաձև շարունակվող նշանները խոսում են կյանքի շարունակականության մասին։
Նախկինում տներում կարելի էր տեսնել կենցաղի շատ իրեր, որոնք անսովոր են մեզ համար, օրինակ՝ պատերից կախված բարձիկներ, որոնց վրա կանայք ամրացնում էին ասեղները դրանք չկորցնելու համար: Կայն նույնիսկ ընտանեկան գորգեր, որոնք սերնդե սերունդ շարունակվում էին:
Աղջիկները նույնիսկ յոթ տարեկանից պետք է նստեին և սովորեին իրենց համար գործել, իսկ հետո այդ աշխատանքները նրանք տանելու էին իրենց ապագա տուն որպես օժիտ:
Մի խոսքով, ես շատ տպավորված եմ, անպայման մեծ հաճույքով նորից կմասնակցեմ նման