Ձմեռային ճամբար, շաբաթվա ամփոփում

Գոհար Բարսեղյան, Ժ. Հակոբյանի ջոկատ

Այս շաբաթը բավականին հետաքրքիր ու լավ անցավ։ Այս շաբաթ մենք հասցրեցինք գնալ սահադաշտ, կատարել նախագխեր տարբեր ուսուցիչների հետ, մասնակցել ռազմամարզական խաղերի։ Այս շաբաթվա ընթացքում նաև որոշեցինք մեր պլանները՝ որտեղ ենք գնալու հաջորդ շաբաթ։ Նաև այս շաբաթվա ընթացքում չմոռացանք մասնակցել դասերի և քննարկումների, արեցինք տարբեր քննարկումներ հայոց լեզվի ուսուցչուհու հետ։ Մեր դպրոցի սովորողը նաև ներկայացրեց դիջիտեք 2023-ը, խոսեց ստարտափների ստեղծման, հայտնի ստարտափների և դրանց կարևորության մասին։ Բացի դասերից և քննարկումներից մենք դասի վերջ հավաքվում էինք մեր ջոկատով և խաղում էինք միասին տարբեր խաղեր։ Մենք նաև կարողացանք գնալ քոլեջ, որտեղ ավելի լավ ծանոթացանք քոլեջի հետ և այնտեղ մենք զբաղվեցինք կավագործությամբ։ Քոլեջում մենք նաև մասնակցեցինք քննարկման, որտեղ քոլեջի սովորողները մեզ պատմեցին ռուսական բանահյուսության մասին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։