Դասավանդող՝ Մարիաննա Գևորգյան
Նյութը ամբողջությամբ՝ այստեղ
Երևանի Արարատ կոնյակի գործարանի թանգարանում 135 ամյակի առիթով բաց դռների օր էր։ Ավագ դպրոցի ու Քոլեջի մի քանի սովորողներով այցելեցինք կրկին ծանթանալու մեր պատմության այդ հատվածին։
1887 թվականին Վասիլի Թաիրովը, ով փորձառու գինեգործ էր, ոգեշնչում է եղբորն ու միասին, Երևանի բերդի տարածքի մի մասի վրա կառուցում ու բացում են կոնյակի արտադրություն։ Գործարանի կառուցման գորրծում իր ավանդն ունի նաև Թաիրյանների ազգական Հովհաննես Այվազովսկին։
1899 թվականին գործարանը վաճառում է ռուս վաճառական, գինեվաճառ Նիկոլայ Շուստովին, ում շնորհիվ էլ մեծ համբավ է ձեռք բերում, ու գործարանի տեխնոլոգ Մկրտիչ Մուսինյանցի ստեղծած կոնյակը ( «Ֆին-Շամպայն Ընտիր»-ը) 1900 թվականին Ֆրանսիայում կայացած ցուցահանդեսում ստանում է «Գրան-պրի» մրցանակ։ Բարձր որակի համար Շուստովին թույլատրում են շշերի վրա գրել կոնյակ բառը, ընդունված բրենդիի փոխարեն։
Ինչպես ասում են՝ բոլոր կոնյակները կարող են կոչվել բրենդի, բայց ոչ բոլոր բրենդիներն են համարվում կոնյակ։ Որովհետև կոնյակ պատրաստում են միմիայն սպիտակ խաղողի թորվածքից, իսկ բրենդին՝ շատ այլ մրգերից։
Առաջին համաշխարհային պատերազմը չէր կարող վնաս չհասցնել նաև հայակական կոնյակագործությանն ու գինեգործությանը, բայց Մկրտիչ Մուսինյանցն ավերածություններից իր ձեռքով փրկում է սպիրտների յուրահատուկ հավաքածուն` հնարավորություն տալով արտադրությունը շարունակելուն։
Հայաստանը աշխարհին հայտնի դարձրած կոնյակի հաջորդ նվիրյալը Երևանի գյուղատնտեսական ինստիտուտի շրջանավարտ Մարգար Սեդրակյանն էր, ում ձեռքին են պատկանում «Հոբելյանականը», «Հայաստանը», «Դվինը», «Վասպուրականը», «Նաիրին», «Տոնականը», «20 տարին», «40 տարին», «50 տարին», և շատ այլ կուպաժներ, որոնք միչև այժմ օգտագործվում են։ «Կոնյակի պատրաստման մեծ վարպետ» կոչմանը արժանացած Մարգար Սեդրակյանի անունը պետք է բոլորս հիշենք։
Շուստովյան Երևանի գինու- կոնյակի գործարանը, պետականացվելուց հետո առանձնացվեց Երևանի գինու կոմբինատի (պատկանում է հայ գործարար Գ․Ծառուկյանին) և Երևանի կոնյակի գործարանի։ Իսկ արդեն 24 տարի է, ինչ Երևանի կոնյակի գործարանը սեփականաշնորհվեց և մտավ «Պեռնո Ռիկար» ընկերության միջազգային խմբի կազմի մեջ։ Ֆրանսիական ընկերությունը ոչինչ չի խնայում հայկական կոնյակի որակը բարձր պահելու համար։
Երևանի կոնյակի գործարանի թանգարանում մանրամասն ներկայացված է այս ու այլ պատմական փաստեր հայկական կոնյակի պատմության, դժվարությունների, վերելքների ու հաջողությունների մասին։ Սկսած խաղողի այգիներից, տակառները պատրաստելու մանրամասներից, կաթնաղբյուրի պարզ ջրից, պիտակների, շշերի ու պարբերանշանի պատմություններից, գործարանի հիմնադրման ու անցած հաջողության ճանապարհի մասին ամեն ինչ մենք լսեցինք ու իմացանք դեկտեմբերի 17-ին ու 18-ին բաց դռների օրը այցելելով թանգարան։
Կարճ տեսանյութը մեր ինստա-էջից
Նկարներին կից ներկայացված են նկարագրություններ․
Տակառների տեսք ունեցող այս կշեռքի օգնությամբ որոշվել է, թե որ երկրի նախագահին որքան կոնյակ նվիրեն։ Այսպես․ նախագահը նստել մի նժարին, իսկ մյուսին դել են այնքան կոնյակ մինչև նժարները հավասարվեն։
Հետաքրքիր է չէ՞
Սա Հայաստանի ու Արցախի քարտեզն է, որտեղ նշված է թե որ տարածքում Երևանի Արարատ կոնյակի գործարանը ինչ գործունեություն ունի․ այգիներ, գործարան, պահեստ և այլ։
Արարատ կոյակների լոգոն է․ A տառ (Armenia, Ararat) և փյունիքը՝ որպես վերածննդի խորհրդանիշ։
Այս անվանական տակառների մեջ հատուկ հյուրերի համար անվանական կոնյակներ են լցված, որը ցանկացած ժամանակ կարող են ուղարկել տիրոջը։ Անվանի հյուրերից են տարբեր երկրների նախագահները, այլ սիրված անձիք, այդ թվում Շառլ Աձնավուրը։
Այս պատի վրա կոնյակի տարբեր բույրերով (երանգներով) ներկայացված է Առնո Բաբաջանյանի Նոկտյուրնը
Ոչ միայն երաժշտությունից հասկացողներն են գնահատում այս յուրօրինակ քայլը։
Մարգար Սեդրակյանի գրասենյակն է, որտեղ ծնվել են բազմաթիվ լեգենդար կոնյակներ։
Ի դեպ Սեդրակյանի ստեղծած հայկական կոնյակի սիրահարներից են եղել բազմաթիվ ճանաչված մարդիկ, այդ թվում Ուինսթոն Չերչիլը։ Ստալինն անձանբ էր վերահսկում բրիտանական վարչապետի համար «Դվին» կոնյակի առաքման գործընթացը։ Այն հարցին, թե որն է նրա երկարակեցության գաղտնիքը, առանց մտածելու պատասխանել է՝ «Երբեք մի՛ ուշացեք ճաշին, ծխե՛ք հավայան սիգարներ և խմե՛ք հայկական կոնյակ»։
Թանգարանում պահպանվում են ամենաառաջին արտադրությունից մնացած շշեր։ Այս հատվածում ներկայացված են հայկական կոնյակի անցած ճանապարհը։ Յուրաքանչյուր 10 տարին մեկ անգամ փոփոխվում է կոնյակի լոգոն, պիտակը, շշերի ձևը։
Ի դեպ․ ամենահին կոնյակը 100 տարեկան է, որը չի վաճառվում։
Էրեբունին 70 տարեկան է, իր մեջ պարունակում է 1907 թվականի կոնյակի սպիրտ։
Իսկ ամենաթունդ կոնյակը 57% սպիրտայնություն ունի, որը ևս հեղինակել է Մարգար Սեդրակյանը՝ ցուրտ շրջաններում ապրող կոնյակասերների համար։
Այս անկյունը արդեն փակված է, բայց ներսում խաղաղության տակառն է, որտեղ ստորագրել ու մաղթանքներ են գրել բազմաթիվ մարդիկ, այդ թվում նաև հայտնի ու սիրված դեմքեր։
Խաղաղության տակառի ետևի մասում տեղադրված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ բոլոր երկրների դրոշները, և միայն պատերազմից հետո է հեռացվել թշնամի երկրի դրոշը։
Հետաքրքիր կերպով ներկայացված էր նաև կոնյակին հատուկ բույրերը։ Այս եղանակով ավելի տպավորիչ էր ու հեշտ հիշելը թե ինչ յուրահատուկ երանգներ կարող ենք ստանալ կոնյակից։
Տեղադրված էին այսպիսի 2 շրջանաձև սեղաններ, իսկ տարաների մեջ՝ վանիլ, դարչին, շոկոլադ, և այլն։
Հայկական կոնյակն առնվազն 3 տարի հնեցվում է կովկասյան տակառների մեջ, որը պատրաստվում է բացառապես հայկական կաղնեփայտից։
Մանրամասն ցույց են տալիս ու պատմում են նաև տակառի պատրաստման գործընթացը։