ՆԱԽԱԳԾԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՓՈՒԼ
Նյութը՝ muradyandavit1 բլոգում
«Նախասիրությունների բացահայտում» նախագծի շրջանակներում, մենք ուսումնասիրում ենք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցի իններորդ դասարանի սովորողների բլոգները։ Նախագիծը մենք ի սկզբանե բաժանել ենք մի քանի փուլի, որոնց մասին մանրամասն կարող եք տեսնել այստեղ՝
«Նախասիրությունների բացահայտում» նախագիծDOWNLOAD
Նպատակ՝
Այսպիսով, մենք փորձում ենք սովորողների միջոցով պարզել հենց իրենց նախասիրությունները, որոնք ավելի հեշտ կդարձնեն ապագայում նրանց մասնագիտության որոշման հարցը։ Սակայն ուսումնասիրման ու հետազոտման արդյունքում, մենք հասկացանք, որ հետևյալ նախագիծը շատ լավ միջոց է պարզելու, թե արդյոք կրթահամալիրը կարողանում է բավարարել սովորողների պահանջներն ու նախասիրությունները, արդյոք կրթահամալիրում գործող ընտրությամբ գործունեության խմբերը համապատասխանում են մեր սովորողներին՝ իրենց նախասիրություններին։ Մենք սկսեցինք աշխատել մի նոր փուլի վրա, որը սակայն իրական նախագծի մեջ է մտնում, սակայն հիմնական փուլերից հեռու է դասակարգված։
Ընտրության գործունեության ծավալումը կրթահամալիրում հսկայական է։ Կրթահամալիրում գործում են տասնյակ խմբեր, որոնցում կրթվում են սովորողները, սակայն մեր փուլի գլխավոր նպատակն է պարզել, թե արդյոք ընտրությամբ գործունեության ընտրությունը համապատասխանում է սովորողների նախասիրությունների հետ։
Ընթացքը՝
Մենք հաշվի առանք այն, որ առաջին փուլի արդյունքներում հստակ նշված են ամփոփ-հաշվետվությունները, որոնք ներկայացնում են սովորողի հետաքրքրվածությունը ամեն առարկայի շուրջ։ Համատեղելով լրացուցիչ փուլի նպատակը ամփոփ-հաշվետվությունների հետ, մենք սկսեցինք աշխատել նոր փուլի վրա։ Ստորև ներկայցված է լրացուցիչ փուլի նպատակն ու ընթացքը։
Այստեղ հարց է ծագում, թե ինչու՞ ենք մենք աշխատում այս ուղղությամբ, արդյոք մեր աշխատանքի շնորհիվ կկարողանանք փոփոխություններ մտցնել կրթական համակարգի մեջ։
Մենք աշխատում ենք, որպեսզի պարզենք, թե կրթահամալիրում գործող ընտրությամբ գործունեության խմբերը բավարարում են սովորողների պահանջները, արդյոք դրանք համապատասխանում են սովորողների նախասիրությունների հետ։ Մենք պարզել ենք, որ լրացուցիչ փուլով մենք կկարողանանք նաև պարզել, թե արդյոք ընտրության գործում սովորողները անկեղծ են։ Մենք արդյունքները ստուգելով և համեմատելով ընտրությամբ գործունեության ցանկերի հետ, կկարողանանք պարզել, թե արդյոք նախասիրությունները համընկնում են սովորողի կողմից ընտրված ընտրությամբ գործունեության խմբի հետ, որը մեր կրթահամալիրում առաջնային խնդիրներից է։
Նախագծի ամփոփումից հետո, մենք կկարողանանք բարեփոխումներ մտցնել կրթական համակարգի մեջ այն առումով, որ կկարողանանք նպաստել խմբերի ընտրությանը, այսինքն նախասիրությունների բացահայտման թեստի շնորհիվ կկարողանանք պարզել, թե ինչ այլ նախասիրություններ ունեն մեր կրթահամալիրի սովորողները։ Ամփոփման հետ, մենք կբախվենք նաև ուրիշ մի կարևոր խնդրի հետ, թե արդյոք մեզ չեն ստում սովորողները իրենց ընտրության հարցում։
Կարևոր եմ համար նշել այն, որ ամփոփումից հետո, պարզ կդառնա, թե ով է անկեղծ, իսկ ով՝ ոչ։ Ամփոփումից հետո, մենք կկարողանանք ճշգրիտ հասկանալ, թե որ ընտրությամբ գործունեության խմբեր են հարկավոր կրթահամալիրին, քանի որ նախասիրությունների բացահայտման թեստը մեզ ցույց է տվել, որ բացի հիմնական առարկաներից, սովորողները հետաքրքրվում են այնպիսի առարկաներով, որոնք ընդգրկված չեն ընտրությամբ գործունեության ցանկի մեջ։ Շատ կարևոր է հասկանալ, որ սովորողի մեղքը չէ կրթահամալիրում իրեն ու իր նախասիրություններին համապատասխան ընտրությամբ գործունեության խմբի բացակայումը։ Եվ հենց այս փուլի և այս նախագծի շնորհիվ, մենք կկարողանանք ավելի հեշտ դարձնեն նոր խմբերի ընդգրկման հարցը մեր կրթահամալիրում։
Լրացուցիչ փուլ — կարևոր մասDOWNLOAD
Նախագիծը՝ Մարթա Ասատրյանի
Համակարգումը Աշոտ Տիգրանյանի
Կազմակերպումը Լիլիթ Յախինյանի