Սուսաննա Չալիկյանը և ընկերները ներկայացնում են հետաքրքիր ու լի բարի էմոցիաներով օրը։
Նոյեմբերի 23-ին կրթահամալիրի տարատարիք սովորողների խումբը մասնակցեց սպասված «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված «Ֆուտբոլը բոլորի համար» հանրապետական դպրոցական առաջնությանը:
Մեր սովորողները մեծ ոգևորությամբ էր պատրաստվել այս հանդիպմանը և նույնիսկ ունեցել էին նախապատրաստական պարապմունքներ մարզիչ՝ Դանիել Հակոբյանի ղեկավարությամբ:
Առաջնությանը մասնակցում էին ևս 4 դպրոցի ֆուտբոլային խմբեր, որոնց հետ մրցեցին մեր սովորողները: Ունեցանք և՛ հաղթանակներ, և՛ պարտություններ, և՛ ուրախ տրամադրություն, և՛ հուսահատություն, սակայն իրար աջակցելով կարողացանք հաղթահարել դժվարությունները: Արդյունքում Սեբաստացի սովորողները զբաղեցրեցին 2-րդ տեղը: Բոլոր մասնակիցները պարգևատրվեցին պատվոգրերով և մեդալներով:
Շնորհակալ ենք հանդիպման կազմակերպիչներին, աջակցող մասնագետներին նման օրվա համար: Մեր սովորողները ուրախ տրամադրությամբ և ոգևորվածությամբ, իհարկե նաև անմոռանալի հիշողություններով վերադարձան:
Օրվա հույզերն ու տրամադրությունն ավելի պատկերավոր ներկայացված են տեսանյութերում, ուղիղ եթերներում, ֆոտոշարքում: