Արատեսյան Պատումներ ռազմամարզական ճամբարից

Գոհար Բարսեղյան

 Մենք մտածում էինք, որ էլ զինվորները չեն գա Արատես, սակայն երեկոյան նրանք այցելեցին, որի համար շատ շնորհակալ էինք իրենց։ Իրենց այցելությունից ինձ ամենաշատը հետաքրքրեց, թե ինչ են պահում զինվորներն իրենց պայուսակի մեջ։ Ունեցանք ցուցադրական դասեր, որին նույնպես շատ հետաքրքիր էր մասնակցելը։ Այդ օրը ինձ համար շատ լավ անցավ։

Իրինա Գյուրջինյան

Հոկտեմբերին՝ ամսի 21 — 23 -ը, մեկ մեկնեցինք դեպի Արատես, որտեղ լինելու էր մեր ռազմամարզական ճամբարը։ Առավոտյան, ժամերգությունից հետո հավաքվեցինք եկեղեցու բակում և այնտեղից էլ մեկնեցինք։ Մեզ հետ էր նաև ընկեր Գոհարի և ընկեր Ռուզանի բնագիտական ջոկատը։ Ճանապարհը տևեց մոտ 3 ժամ։ Մենք ունեցանք մեկ կանգառ։ Դա Սբ․ Կարապետ Եկեղեցին էր, որտեղ էլ մեզ դիմավորեցին այնտեղի հոգևորականները։

Author: 9thgrade

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։