Ավագ դպրոցում, 9-րդ դասարանների մասնագիտական կողմնորոշման ծրագրում սովորում են 205 սովորող։ Ընտրությամբ դասընթացների թիվը 16-ն է։
Այս գործունեությունը կարևորում ենք, քանի որ սրանք նախասիրությունների այն հարթակներն են, որոնք կարող են դառնալ մասնագիտություններ։
Մանկավարժական ճամբարի ընթացքում տարբեր դասավանդողների հետ ոարեցինք համագործակցային նախագծերի մշակումներ․ ընթացքին կհետևեք ենթակայքում։
Այսօր փայտամշակման արհեստանոցը նորովի բացեց իր դռները։ 9-րդ դասարանցիները վարպետ Կարապետի հետ իրենց աշխատանքային միջավայրը դարձրին լսարանային-աշխատանքային։
Քոլեջում ընկեր Տաթևի և Մերի Խանջյանի հետ գծագրեցինք աշխատանքային խմբի արտահագուստը։
Այսօր շրջայցով անցա ընտրությամբ գործունեության լսարաններով, դասասենյակներով․ պատկերը սա էր․