Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի
Ավագ դպրոցի ընթերցասրահում հավաքվել էր կոմիտասասեր մարդկանց մի մեծ խումբ՝ մասնակցելու 9-2 դասարանի բաց պարապմունքին՝ ««Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի»:
- «Աշխատանքները շատ էին, տարբեր, հետաքրքիր՝ կարդալ-ծանոթանալ, փնտրել-գտնել, ձայնագրել ու ներկայացնել: Աշխատանքներին միացել էին նաև մեր ընտանիքների անդամները»,- գրում է Ալլա Մալխասյանը, որը, ի դեպ, պարապմունքի համակարգողն էր:
- «Մասնակիցները ներկայացրին Կոմիտաս- մարդուն և եզրակացրին. որևէ երաժիշտ այնքան զորեղ ազդեցություն չի գործել հայ երաժշտության ստեղծագործական կյանքի վրա, որքան Կոմիտասը: Հավաքելով հայկական ժողովրդական երգերը՝ նա դրանք ժողովրդին էր վերադարձնում մաքրված և վերածնված»,-ներկայացրեց Միլա Շեկոյանը:
- Լիլիթ Ղազարյանը գրում է.«Ինձ վրա մեծ տպավորություն թողեց Վիլ Ժուիֆ հոգեբուժարանի արխիվների ընթերցանությունը: Կարդացի բնագրով, գտա թարգմանված հատվածներ, ինքս թարգմանեցի. անհավատալի էր ուղղակի, երբեմն թվում էր՝ ինչ-որ հանցագործության մասին ծանր մի ֆիլմ եմ նայում»:
Աղբյուրը՝ Ուսումնական բլոգ