Ազատությունն իմ պատկերացմամբ

Մենք ուժեղ ենք, մենք կանք, երբ միասին ենք:
Մենք բոլորս ծնվել ենք սեփական երազանքներով և 
նպատակներով:
Մենք հասկանում ենք՝ ինչ է ազատությունը….

«Մենք ուժեղ ենք, մենք կանք, երբ միասին ենք», — գրում է Ալլա Մալխասյանը:
«Երբ ինձ հարցնում են ի՞նչ է ազատությունը, միշտ պատկերացնում եմ բանտարկված թռչունի, ում պահում են վանդակի մեջ՝ զրկելով ազատությունից», — մտորում է Սոֆի Նահապետյանը:
«Ազատությունը սկսում է մտքից: Եթե մտքերով տարված՝ վախենում ես անել ինչ-որ քայլ, քո ուղեղը ծրագիր է տալիս, ու դու մտովի արդեն պատկերացնում ես՝ կլինի՞, թե՞ ոչ:» — գրում է Իռեն Բադալյանը: « Ազատությունը տրված է մարդուն, որպեսզի նա ինքը տնօրինի իր կյանքը, կայացնի որոշումներ։ Ոչ բոլորը ունեն այդ ազատությունը։ Ազատությունը տրվում է մասամբ, այն չի կարող լինել ամեն ինչի մեջ…»,-համոզված է Իռեն Շահրամանյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։