Այցելություն Ճարտարապետության թանգարան

Մայիսի 24-ին 9-րդ դասարանների Համակարգչային գրաֆիկայի մասնագիտական խմբով այցելեցինք Ճարտարապետության թանգարան։ Շատ բովանդակալից և հաճելի ժամանակ անցկացրինք և՛ թանգարանում, և՛ քաղաքային զբոսանքի, և՛ Գաֆեսճյան արվեստի կենտրոն այցելության ընթացքում։ Օրն ավարտեցինք Կասկադում՝ սովորողների երգերի և կիթառի հնչյունների ներքո:

Ճամփորդության արդյունքում ձեռք բերեցինք նաև համագործակցության առաջարկ՝ թանգարանի ավագ գիտաշխատող՝ մասնագիտությամբ ճարտարապետ Ռուզաննա Կուրթանջյանի կողմից, ով շատ հավանելով սովորողների մեր խումբը, առաջարկեց հայկական ճարտարապետության թեմայով դասախոսություններ կարդալ և գործնական պարապմունքներ իրականացնել սովորողների հետ։

նկարաշարը՝ բլոգում

․․․Վերջում նա առաջարկեց միասին սկսել ուսումնասիրել մեր հին ճարտարապետական նմուշները, որոնք այդքան էլ հայտնի չեն, բայց ունեն շատ հետաքրքիր և եզակի կառուցվածք, հարուստ են հայկական դետալներով։ Մենք անկասկած համաձայնվեցինք։ Ես շատ ուրախացա, որովհետև որոշել եմ դառնալ ճարտարապետ։ Այդ իսկ պատճառով, այս ճամփորդությունը հաստատեց իմ ճարտարապետ դառնալու միտքը, և արդեն այժմ մտադրել եմ, որ անպայման մեր պատմության մեջ պետք է հետք թողնեմ․․․

Ամբողջական պատումը՝ սովորող Մարիա Աբրահամյանի բլոգում

․․․Տպավորված եմ Անի քաղաքի նկարազարդ և վառ աշխատանքից: Այն այնքան գույն էր իր մեջ պարունակում կարծես նկարում պատկերված քաղաքը ապրեր: Իսկապես հետաքրքիր էր դիտել, թե օրինակ ինչպիսի տեսք կարող էր ունենալ ներկայիս Մայր Հայաստան արձանը․․․

Ամբողջական պատումը՝ սովորող Նանե Ասատրյանի բլոգում

Author: 9thgrade

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։