9-րդ դասարանի սովորող Տիգրան Գրիգորյանը ներկայացնում է իր հաջողությունները, որոնք գրանցում է լողում։
Ապրիլի 30 և մայիսի 1-ին «DDD» մարզահամալիրում տեղի ունեցավ «ՀՀ Լողի բաց առաջնություն»: : Բացի հայ լողորդներից, մասնակցում էր նաև Վրաստանի լողորդները: Սպասելիքներս այդքան էլ մեծ չէին, սակայն ամեն ինչ այլ կերպ դասավորվեց:
Առաջնությանը ես հանդես եմ եկել 5 լողավոճով.
- 100մ. ազատ ոճ — գրավել եմ 1-ին տեղ
- 4×50 ազատ ոճ — 1-ին տեղ
- 100մ. բրաս — 2-րդ տեղ
- 50մ. բրաս — 2-րդ տեղ
- 50մ. ազատ ոճ — 3-րդ տեղ
Բոլոր հաղթանակներն անսպասելի էին, քանի որ մրցակիցներս շատ ուժեղ էին. Բացի այդ, լավացրել եմ իմ բոլոր արդյունքները:
Նյութի աղբյուրը՝ Տիգրան Գրիգորյանի բլոգ։