Հրանտ Մաթևոսյան «Կանաչ դաշտը»
«Լայնարձակ տեսարանային գույներով շատ սիրուն պատում է ո՛չ չարի ու բարու, ո՛չ ճիշտ ու սխալի, այլ իրական՝ իրար շղթա կազմած աշխարհի բնակիչների մասին, աշխարհի մայրերի մասին, որ ամեն մեկը ճիշտ է իր արած քայլի մեջ․գայլն էլ է մայր ու պիտի ուտի, որ կաթ ունենա, պիտի հաղթի իր…. »,- գրում է Լալա Հովհաննիսյանը:
Նարե Ղազարյան.«Չեմ կարծում, որ այստեղ կա «չար» կամ «բարի» կերպար։ Ե՜ւ ձին, և՜ գայլը մայրեր էին, որոնք ամեն ինչ անում էին իրենց ձագերի համար»։
Միլենա Պողոսյան.«Շատ գեղեցիկ էին նկարագրված բնության երևույթները՝ կաղնին, ժայռը, մասրենին: Պարզ ու մատչելի էր ներկայացված յուրաքանչյուր տեսարան…»:
Աղբյուրը՝ Ուսումնական բլոգ
Լուսանկարում՝ Ահնիձոր գյուղը