Այսօր գնացել էինք ճամփորդության ընկեր Արևի, ընկեր Անուշի և ընկերներիս հետ: Այցելեցինք մի քանի ցուցահանդեսներ, որոնք իսկապես շատ դուրս եկան: Երևի ամենատպավորիչն Անահիտ Քեճեճյանի լուսային ինստալացիան էր: Նկարներն իրենցից ներկայացնում էին մետաղից կտրվածքներ, պատկերներ, որոնց ետևում լամպ էր վառվում, իսկ նրա լույսն արդեն այն պատկերներին ամբողջացնում էր, և դրանք շատ գեղեցիկ տեսք էին ունենում: Նկարների այդ ոճն առաջին անգամ էի տեսնում և դուրս շատ եկավ, իսկ ֆոնի հանգստացնող երաժշտությունը հոգին ավելի խաղաղեցնում էր: Դուրս եկավ նաև Անի Հովակի ցուցահանդեսը: Անկեղծ ասած ես նրա մեծ երկրպագուներից մեկն եմ և երբ գնացինք նրա ցուցահանդեսին, նրա արվեստը իսկապես մեծ տպավորություն թողեց: Նա անպետք իրերից՝ պլաստմասից, մետաղների մասրունքներից, մեքենայի ակերից և այլ բաներից քանդակներ և եռաչափ նկարներ էր ստեղծում։ Նրա ցուցահանդեսում ցուցադրված էին մեքենայի ակերի մետաղներից պատրաստված ձկներ, որոնք իսկապես իմ դուրը շատ եկան: Նաև կկիսվեմ մի քանի զվարճալի բաներով: Ես և իմ թանկագին և անկրկնելի ընկերուհի Լաուրան մեզ պաղպաղակ գնեցինք և այնպես ստացվեց, որ իմ երկու կրծքանշանները կորցրեցի: Նաև մոտիկացա իմ գրաֆիկ դիզայնի կոլլեգաների հետ և շատ լավ ժամանակ անցկացրի:
Ամբողջական նյութը ՝ բլոգում