Նպատակը
Մասնագիտական կողմնորոշման թեստ՝ հիմնված ասոցիատիվ մեթոդի վրա: Կարող է անցկացվել ինչպես խմբային, այնպես էլ անհատական մակարդակում: Փորձարկվողների տարիքը պետք է գերազանցի 12 տարեկանը:
Թեստի կիրառման ընթացքը:
Թեստը կարելի է կիրառել երկու ճանապարհով՝ գրավոր կամ բանավոր: Առաջինը՝ ավելի արդյունավետ է: Փորձարկվողը հարմար դիրք է զբաղեցնում, նրան առաջարկվում է փակել աչքերը: Ասոցիացիաները իր նոթատետրում գրում է հոգեբանը: Խմբային աշխատանքի դեպքում պատասխանները գրանցում են հենց իրենք փորձարկվողները: Այս դեպքում փորձարկվողը բարձրաձայն կարդում է բառերը, փորձարկվողները գրում են այդ բառերի ասոցիացիաները:
ՀՐԱՀԱՆԳ
« Խնդրում եմ թուլացեք: Այժմ ես կկարդամ բառեր, ձեր խնդիրն է արագ պատկերացնել, թե որ մասնագիտության հետ են այդ բառերը կապված և բարձրաձայն ասել, կամ գրել այդ մասնագիտությունը: Փորձեք պատասխանել հնարավորինս արագ: Ուշադրություն դարձրեք այն հանգամանքին, որ միևնույն մասնագիտությունը կարելի է մի քանի անգամ նշել:
ԲԱՌԵՐ
— բույր
— երգ
— խնդիր
— օդ
— համակարգիչ
— գովազդ
— կենդանի
— աշուն
— ճանաչում
-ուշադրություն
— դույլ
— մուրճ
— մեխ
-պտուտակահան
— թուղթ
— էկրան
— ֆոտոապարատ
— բարություն
— հաշվիչ
— դեպք
— սրամտություն
— զգացմունք
— բնություն
— քանոն
— հոգատարություն
— պատկեր
— ծրագիր
— բույս
— հոգատարություն
— նախագիծ
— տառ
— վիձին
— ոգեշնչվածություն
— մենեջեր
— տեսակ
— բաղադրատոմս
— պատկեր
— թիվ
— այցելու
— տեքստ
— հաճախորդ
— շփում
— ղեկավար
— բանաձև
— փոշի
— նշան
— մրցանակ
— գործիք
— արվեստ
Արդյունքների վերլուծություն
Սկզբում կատարվում է իրար մոտ բառերի միացում, օրինակ՝ բժիշկ-ատամնաբույժ, ուսուցիչ-ֆիզիկայի ուսուցիչ:
Ընտրվում են այն մասնագիտությունները, որոնց կրկնվում են մի քանի անգամ: Արդյունքում կարելի է ենթադրել , որ այդ մասնագիտությունների հանդեպ փորձարկվողը առանձնակի հետաքրքրություն ունի, հնարավոր է նաև հակում:
Եթե մասնագիտությունների մեջ չկան կոնկրետ լիդերներ, կարելի է պատասխանները դասակարգել ըստ բովանդակային մասի: